«Զորահավաքային պահուստների ձեւավորում…»․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Նյութական պահուստի համակարգի կառուցվածքի եւ նյութական պահուստի կառավարման կարգն է հաստատվել: Նյութական պահուստը ռազմավարական պաշարների, զորահավաքային եւ պետական պահուստների միմյանց փոխլրացնող միասնական պահուստ է:

Հիշյալ կարգի համաձայն, զորահավաքային պահուստի կուտակումն ու զարգացումն իրականացվում է զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների կողմից՝ իրենց ֆինանսական միջոցներով։ Զորահավաքային պահուստի կուտակումից մինչեւ ապաամրագրում ընկած ամբողջ ժամանակահատվածում կազմակերպությունների կատարած եւ լիազոր մարմնի հետ փոխհամաձայնեցված ծախսերը փոխհատուցվում են ՀՀ կառավարության սահմանած կարգով։ Պետական եւ զորահավաքային պահուստների ձեւավորման եւ կառավարման կարգերը դասվում են պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների ցանկին:

Ի դեպ, ռազմավարական պաշարների պահուստի ապրանքների եւ դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի հաշվապահական հաշվառումն անում են այդ նյութական արժեքները ձեւավորող, պահպանող ու սպասարկող կազմակերպությունները: Արդյո՞ք ապրանքների ապահովագրում արվում է կորստի կամ փչացման ռիսկից…»:

Տեսանյութեր

Լրահոս