Որոշ տեղեկություններով՝ իշխանությունները հատուկ են նման օրակարգ ձեւավորել:
Արցախում Նիկոլ Փաշինյանի քաղաքական գծի իրականացնողները վերջին շրջանում աննախադեպ ակտիվություն են դրսեւորում։
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմն Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրել մայիսի 1-ին։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։
«Բոլորս տեսնում ենք, թե ինչ աղետալի վիճակում է գտնվում Հայաստանը։ Իհարկե, եթե հետևենք իշխանական լրատվամիջոցներին, ապա դրանք կյանքը ներկայացնում են այնպես, որ ամեն ինչ շատ լավ է։ Ասում են, թե երկրում փող կա, բայց խնդիրն այն է, թե այդ փողը որքանով են արդյունավետ ծախսում։ Փողը որևէ մեկին պետք չէ, եթե պետությունն անվտանգ չէ, եթե փողը չեն ծախսում սահմանների անվտանգության վրա, եթե մենք ամեն օր լսում ենք թշնամու կողմից մի քայլ առաջ գալու և հայկական կողմից զոհերի մասին, այդ դեպքում խոսել նրա մասին, թե ամեն ինչ լավ է, դա ցինիզմի գագաթնակետն է»,- ասաց Քոչարյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Այլընտրանքային նախագծեր» խմբի հիմնադիր-անդամ Վահե Հովհաննիսյանն է։
Արցախում ցանկանում են անցնել կիսանախագահական կառավարման մոդելի, արդյո՞ք ճիշտ ժամանակ է ընտրված կառավարման կարգի վերափոխման համար, և ի՞նչ է տալու այն մի քանի ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետությանը: Մասնավորապես, առաջարկվում է կանոնակարգել բացառիկ դեպքերում Հանրապետության Նախագահի անուղղակի ընտրությունների հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովին վերապահել Հանրապետության Նախագահ ընտրելու իրավունք՝ սահմանելով այդ լիազորությունների իրականացման կարգը:
Ներկայացվել է օպերատիվ վիճակը միջանցքի տարածքում, ընդգծվել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խստիվ պահպանման անհրաժեշտությունը:
Քիչ առաջ ավարտվեց ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում նորանշանակ հրամանատարի հետ հանդիպումը: Հանդիպմանը արցախյան կողմից մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահը, պետական նախարարը, ներքին գործերի ու պաշտպանության նախարարները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Հայաստանի իշխանություննների կողմից արված որևէ հայտարարություն ինձ հետ չի քննարկվել որպես Արցախի իշխանությունների ներկայացուցիչ։
Երկուստեք հայտնեցինք մեր պատրասակամությունը շարունակել մշտական համագործակցությունը Հայաստանի և Արցախի համար կարևորագույն հարցերի շուրջ:
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը:
Ալինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գորիսից Ստեփանակերտ ճանապարհին՝ մինչև Հակարի գետի վրա ապօրինաբար տեղակայված ադրբեջանական հսկիչ-անձնագրային կետը հասնելը, տեղակայված են ՀՀ ԱԱԾ սահմանապահները, և ծառայություն են իրականացնում արցախցի ոստիկանները, որոնք, բնականաբար, քաջատեղյակ են իրավիճակին և գիտեն, որ այդ անցակետում ադրբեջանցիներն են։
«Արևմուտքից ասում են՝ չեք կարող բռնի ինտեգրացիայի ենթարկել, կամ՝ նման հայտարարություններ հնչեցնել, իրենք էլ այս տեսանյութը պատրաստել են՝ ցույց տալու, որ ամեն ինչ նորմալ է, քաղաքակիրթ է»,- մանրամասնեց ադրբեջանագետը՝ նկատելով, որ ռուսական կողմը ևս պետք է տրամադրի իր տարբերակը, քանի որ հակառակ պարագայում՝ հայկական կողմը հայտնվում է անհասկանալի իրավիճակում:
168.am-ի հետ զրույցում Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանն ասաց, որ գյուղի 6 բնակիչները, որոնք ապրիլի 23-ից գնացել էին Գորիս առևտուր անելու, սակայն վերադարձին ճանապարհի փակ լինելու պատճառով մնացել էին Տեղ համայնքում՝ մեկ օր հետո ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել են գյուղ։
Բնական աղետի պատճառած վնասների չափը ճշտվում է։
Սա խաղաթուղթ է դառնալու ադրբեջանցիների համար, միջազգային հարթակներում;
Ապրիլի 23-ից Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող և Լիսագոր համայնքների բնակիչների հումանիտար վիճակն օր-օրի վատթարացել է, փորձ է արվել Կարմիր խաչի արցախյան գրասենյակի միջոցով այդ համայնքներին սնունդ և դեղորայք մատակարարել, սակայն այդ ջանքերը արդյունք չեն տվել: Ռուս խաղաղապահների աջակցությամբ սկզբնական օրերին ծնողների մոտ են վերադարձվել Գորիս քաղաքում մնացած երեք անչափահաս երեխաները, իսկ մնացածների վերադարձն Ադրբեջանը արգելել էր:
Ուստի, վերահաստատում ենք, որ Արցախ-Հայաստան երկկողմանի տեղաշարժը կազմակերպվում է բացառապես ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից և ուղեկցությամբ՝ ապահովելու համար Արցախի քաղաքացիների նվազագույն անվտանգությունն այդ ճանապարհին: Տեղաշարժի կարիք ունեցող անձինք պետք է առ այսօր գործող ընթացակարգերով դիմեն համապատասխան պետական մարմիններ՝ նշված մեխանիզմներով խնդրին լուծում տալու նպատակով:
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Այսօր Մարտակերտի շրջանում ուժեղ կարկուտ է տեղացել․ տարածքային կառավարման մարմնի և պետական լիազոր մարմինների կողմից վաղվանից սկսվելու են բնակիչներին պատճառված վնասների գնահատման աշխատանքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
Ուղիղ 32 տարի առաջ՝ ապրիլի 30-ին, սկսվեց «Օղակ» («Кольцо») գործողությունը, որի անվանումն արդեն իսկ վկայում էր դրա պատժիչ բնույթի մասին։ 1991 թվականի ապրիլից մինչև օգոստոս մի քանի փուլով իրականացված գործողության հիմնական նպատակն էր ուժով ճնշել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի կամարտահայտությունն ու ստեղծել պայմաններ հայրենի հողից նրա արտագաղթի համար։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը միացել է «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
Այսպիսի հոգևոր հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, որի ժամանակ բանախոսությամբ հանդես կգան տարբեր հոգևորականներ և կներկայացնեն հանրությանը հուզող մի շարք թեմաներ:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին 2023 թվականի ապրիլի 29-ի տեղեկագրում նշվում է, որ Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանն է։
Այսօր կառավարման ճգնաժամ չկա, քանի որ վերջին տարիներին առհասարակ չկա կառավարում, երկիրը փլուզվում է՝ մեր վերնախավի, մտավորականության, բնակչության նիստուկացի և բարքերի պատճառով։ Դարերով կուտակված այս ախտերը պարբերաբար պայթում են մեր գլխին, ինչպես 1920-ին՝ Ալեքսանդրապոլի, հիմա էլ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի ստորացուցիչ պայմանագրով։ Երբ հարցը հասնի Երևանին, և թշնամին տարբեր ուղղություններով մտնի մայրաքաղաք, մինչև չհասնի Կասկադի սրճարաններ՝ մարդիկ այնտեղ հանգիստ կսրճեն և սրանց կսատարեն։
Ադրբեջանական «էկոակտիվիստները» երեկ հայտարարություն էին տարածել, որ 2023 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 18:00-ից, ժամանակավորապես կդադարեցվի բողոքի ակցիան: Սակայն, ավելի ուշ պարզ դարձավ, որ Ադրբեջանի կառավարության քաղաքացիական հագուստով, այսպես ասած, գործակալներին փոխարինել են ուժային մարմինների աշխատակիցները:
Երկու տարի առաջ՝ պատերազմից հետո և վերարտադրությունից առաջ, Նիկոլ Փաշինյանը ոչ թե չարագուշակ մարգարեություններ էր անում, այլ իր հանցակիցների ծափերի ներքո ապագա էր խոստանում Հայաստանում և Արցախում։ Ամիսներ անց պարզվեց, որ Արցախում ապագան գալու է Ադրբեջանի կազմում այն ճանաչելով և հարյուր-հազարավոր արցախցիներին ցեղասպանության սպառնալիքի առջև մեն-մենակ թողնելով։
«Հայաստանի և Արցախի իշխանությունները հերթական հանձնումն անելով, թշնամու բոլոր պահանջները կատարելով, հերթական ոչինչ չմնացածը զիջելով, հիմա պետք է հերոսաբար հայտարարեն, որ իրենց ջանքերի շնորհիվ բացվեց ճանապարհը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի կեղծ բնապահպանների երեկվա հայտարարությանը՝ 18:00-ից Լաչինի միջանցքում իրականացվող ակցիան դադարեցնելու մասին: