Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ սրվում է. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ բոլոր գերատեսչություններն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի Արցախում ստեղծված իրավիճակը ժամ առաջ հանգուցալուծվի և վերականգնվի բնականոն տեղաշարժը՝ թե մարդկանց, թե դեղամիջոցների։

«Իհարկե, հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ սրվում է, որովհետև պաշարները սպառվում են։ Բացի դրանից, երբ հետաձգվում են, պլանային բժշկական օգնության կարիքները չեն սպասարկվում, դրանք դառնում են անհետաձգելի բժշկական օգնության կարիք։

Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք մեր գործընկերների հետ, փորձում ենք տեղի միջոցները շատ խիստ համակարգված ձևով օգտագործել։ Նորից եմ կրկնում՝ սպասում ենք, որ իրավիճակը ժամ առաջ հանգուցալուծվի, և հնարավորություն ունենանք Երևանում մեր պացիենտներին սպասարկելու»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Արցախում ադրբեջանական շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս