Հավի հասարակ ապուրը համարվում է սննդարար կերակուր, որը լավացնում է իմունիտետն ու կանխարգելում է բորբոքային պրոցեսները, որոնք կարող են արտահայտվել մրսածության և հարբուխի տեսքով:
Lifer.com.ua կայքը գրում է, որ դեռ վաղ ժամանակներից մարդիկ մեծ նշանակություն են տվել քարերին։ Մարդկանց տարբեր քարեր են դուր գալիս։ Իհարկե, ամեն դեպքում, ընտրությունը պատահական չէ և խոսում է մեր ցանկությունների մասին։
Կոշիկի եւ աքսեսուարների լյուքս դասի Charlotte Olympia բրենդը Բարբի տիկնիկ է ստեղծել բրենդի հիմնադրի՝ Շառլոտ Դելալի պատվին: Այս մասին տեղեկացնում է WWD-ն:
Տաք շոկոլադ սիրում են շատերը: Սա ոչ միայն համեղ, այլև հագեցնող ըմպելիք է: Սակայն քչերը գիտեն, որ ճիշտ պատրաստման դեպքում այն կարող է օգտակար դառնալ օրգանիզմի համար:
Զահա Հադիդի հիմնած ճարտարապետական բյուրոն ամանեղենի հավաքածու եւ տան համար ապրանքներ է թողարկել նրա Էսքիզներով: Այս մասին հայտնել է «Կոմերսանտը»:
Հավաքածուում տեղ կգտնեն 25 ապրանքներ: Հեյլի Բոլդուինի խոսքով՝ դրանք կլինեն «հասանելի, կզուգակցեն որակն ու կանացիությունը եւ բարձրակարգ փաթեթավորումը»: Շարքի թողարկումը պլանավորված է աշնան վերջին:
Մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ դրանում կընդգրկվեն երեք շարքեր. Varsity Disney-ը՝ մոդելներ՝ ոգեշնչված ամերիկյան ուսանողական վինտաժային ոճով, Outdoor Disney-ը՝ հագուստ քաղաքի համար՝ զարդարված բնության մոտիվներով եւ բնական գույներով, ինչպես նաեւ Holiday Disney-ը՝ հագուստ, ստեղծված հատուկ Ծննդյան տոների եւ Ամանորի համար:
Լավ լուր բոլոր նրանց համար, ում ժամանակը չի հերիքում։ Adem.ru կայքը գրում է, որ ավստրալական Viscous Coffee սրճարանում սուրճ են պատրաստում, որը չի թողնի քնել։ Այն 80 անգամ ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան էսպրեսոն։
Bentley Motors ընկերությունը մասնագիտացած է լյուքս ավտոմոբիլների ստեղծման բագավառում, հիմնվել է 1919 թվականին Մեծ Բրիտանիայում, 1998 թվականից մտնում է Volkswagen Group կոնցեռնի կազմի մեջ:
Նյու Յորքում կայացել է ամերիկացի ռեփեր Քանիե Ուեսթի ստեղծած հերթական հավաքածուի ցուցադրությունը: Այս մասին հաղորդել է Harper’s Bazaar-ը:
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Հառնաամ Քաուրը ճանաչվել է գեղեցիկ սեռի՝ աշխարհում ամենաերիտասարդ ներկայացուցիչն ամենաերկար մորուքով: Ինչպես հայտնել է BBC-ն, Քաուրի նվաճումը գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում:
Ամերիկյան Ford Motors ավտոարտադրողը Հյուսիսային Ամերիկայում ավելի քան 2,3 մլն ավտոմեքենա է հետ կանչում կողային դռների փականում առկա թերության պեատճառով, որոնք կարող են բացվել շարժման ընթացքում:
Շու Սինը հայրենակիցների ուշադրությունը գրավել է այն բանից հետո, երբ թղթակիցները նրան լուսանկարել են գագաթնաժողովում իր պարտականությունները կատարելիս. կինը կանգնած էր Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի ավտոմեքենայի մոտ:
Ամերիկացի դերասանուհի Մերիլին Մոնրոյի զգեստը, որով 1962 թվականի մայիսին նա կատարել է «Happy Birthday» երգը ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան օրը, կվաճառվի աճուրդով: Աճուրդը կկայանա նոյեմբերի 17-ին Լոս Անջելեսում: Այս մասին հաղորդում է Julien’s Auctions աճուրդային տան կայքը:
Ցանկը գլխավորել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 15.3 մլն ֆունտ ստեռլինգ:
Համացանցն այսօր քննարկում էր արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի տեղադրած լուսանկարը: Կատալոնական «Բարսելոնայի» առաջատարը նկարով ցույց է տվել, թե որքան է փոխվել իր շունը: Նկատելի է, որ 6 ամսում շունը հասել է ահռելի չափերի:
1956 թվականի Austin Princess ավտոմեքենան, որը հռչակվել է «Բիթլզ» խմբի նախկին մասնակից Ջոն Լենոնի «Imagine» տեսահոլովակում իր հայտնվելով, չի գտել իր գնորդին Լոնդոնի RM Sotheby’s աճուրդում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է աճուրդային տան PR-տնօրեն Փիթեր Հեյնսը: Լոտի նախնական գնահատումը կազմում էր 185-260 հազար ֆունտ:
Չինացի հնագետներն ու վերականգնողները հայտարարել են այն թագի վերականգնման գործընթացն ավարտելու մասին, որը պատկանել է Սույ Յան դի կայսեր (569-618 թթ.) տիկնոջը: «Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ այդ գլխազարդը բացարձակ իշխանության համանման խորհրդանիշներից հնագույնն է, որը գտնվել է Չինաստանի տարածքում:
Լոս Անջելեսի օկրուգում կալիֆոռնիական առանձնատունը, որտեղ տեսարաններ են նկարահանվել «Կնքահայրը» ֆիլմից, 195 միլիոն դոլարով հանվել է վաճառքի: Այս մասին տեղեկացնում է Wall Street Journal թերթը:
Չնայած իր ֆինանսական եկամտի չափին՝ «խնձորային թագավորության» հիմնադիր Սթիվ Ջոբսն ամեն ինչում մշտապես պարզություն է պահպանել. կրել է հագուստի միայն մեկ ձև՝ ջինսե տաբատ, բարձր օձիքով սև սվիտեր և սպիտակ սպորտային կոշիկներ, ապրել է տանը, որը բնավ չի կարելի անվանել առանձնատուն կամ պալատ։
Դիզայների խոսքով՝ գիրքը կդառնա վերջին 20 տարում իր ստեղծագործության հետահայաց ժողովածուն: Այն վաճառքի կհանվի սեպտեմբերի 8-ից: Մեծահասակների համար գունազարդման նկարների ստեղծման գաղափարը պատկանում Է շոտլանդացի պատկերազարդող նկարչուհի Ջոաննա Բասֆորդին:
«Մենք ճապոնացիներ ենք,- ասել է Պրիյանկա Յոսիկավան Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:- Այո, իմ հայրը հնդիկ է, եւ ես դրանով հպարտանում եմ: Ես հպարտանում եմ, որ իմ մեջ հնդկական արյուն կա: Բայց դա դեռ չի նշանակում, թե ես ճապոնացի չեմ»:
Տեսահոլովակը նկարահանվել է դիսկոյի ոճով եւ կոչվում է Cat: Խմբի մասնակիցները նախ պարում են ձեռքներին կատվի ձագուկներ, իսկ այնուհետեւ երեք րոպեի ընթացքում կատվազգիների շարժումներն են նմանակում:
Իտալացի մոդելագործ եւ սեփական նորաձեւության տան հիմնադիր Ջորջո Արմանին հերթական անգամ ներկայացել է որպես զգեստների նկարիչ եւ հագուստ է ստեղծել ռեժիսոր եւ սցենարիստ Պաոլո Սորենտինոյի նոր նախագծի համար: Ինչպես հաղորդել է Harper’s Bazaar-ը, խոսքը վերաբերում է «Երիտասարդ Պապը» սերիալին, որը ներկայացվել է Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում:
Եվրոպական հանձնաժողովը մեղադրում է Volkswagen AG (VW) գերմանական ավտոմոբիլային ընկերությանը ԵՄ 20 երկրներում օրենսդրական խախտումներ կատարելու մեջ՝ դիզելային շարժիչների արտանետումների մասին տվյալների հետ կապված սկանդալի գործով:
Մեծ պանդան այլեւս անհետացման սպառնալիքի տակ չէ, իսկ պանդաների պոպուլյացիան աճում է, տեղեկացնում է BBC-ն: Բնության եւ բնական ռեսուրսների պահպանության միջազգային միությունը (ICUN) Կարմիր գրքում պանդաների կարգավիճակը «սպառնալիքի տակ գտնվողից» փոխել է «խոցելի վիճակում գտնվողի»: Կարգավիճակը փոխելու պատճառը դարձել է Չինաստանում պանդաների պոպուլյացիայի աճը:
Աղջիկը, ով միանգամից ձեր նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում, գերադասելի է այն գեղեցկուհուց, ով աննվաճելի է, ում պետք է Բահամյան կղզիներ տանել։ Պարզութունը լավ է, բարդությունը՝ վատ։ Սա աքսիոմա է։
«Յուրաքանչյուրը գիտի, որ ռեժիսորները պաշտում են Քրեյգին: Ֆրանշիզայի համար այս վճռորոշ պահին նրան կորցնելն անթույլատրելի է, ուստի Sony Pictures ստուդիայի ղեկավարները խիստ անհանգստացած են: Պրոդյուսերները հուսահատ կերպով փորձում են ձեռք գցել դերասանին»,-պարզաբանել է աղբյուրը:
Ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի ծոռնուհին՝ Դրի Հեմինգուեյը, մասնակցել է Accessorize մակնիշի գովազդային արշավին: Այս մասին հայտնել է ProFashion-ը:
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին խոշոր գումար է նվիրաբերել, որպեսզի սակավ ապահովված բրազիլացի երեխաներին օգնի հայտնվել Ռիոյի Պարալիմպիադայում: Արքայազնի՝ #FillTheSeats («լրացնել տեղերը») անվանմամբ նախաձեռնությունն ուղղված է այն բանին, որ սակավ ապահովված երեխաների համար ձեռք բերի Պարալիմպիադայի 10 հազար տոմս, տեղեկացնում է BBC-ն: