Բաժիններ՝

Բիսկվիթ-թխվածքաբլիթ «Կարտոֆիլ». մանկությունից եկած բաղադրատոմս

Բիսկվիթ-թխվածքաբլիթ «Կարտոֆիլը» մեր ծնողների մանկության ամենասիրելի թխվածքաբլիթներից մեկն է:

Բաղադրիչները.

Բիսկվիթ.

1. Ձու – 3 հատ
2. Շաքարավազ – 10 գ
3. Ալյուր – 80 գ
4. Օսլա – 20 գ
5. Վանիլին՝ ըստ ճաշակի

Կրեմ.

1. Կարագ – 130 գ
2. Շաքարի փոշի – 50 գ
3. Խտացրած կաթ – 50 գ
4. Վանիլին՝ ըստ ճաշակի
5. Կոնյակ – 1 ճ/գ

Վրան ցանելու համար.

1. Կակաո – 1 ճ/գ
2. Շաքարի փոշի – 1 ճ/գ

Պատրաստման եղանակը.

1. Պատրաստել բիսկվիթը տաքացումով: Դրա համար թասի մեջ լցնել ձուն և շաքարավազը, դնել գոլորշու վրա և խառնելով տաքացնել մինչև 45 աստիճան: Վերցնել գոլորշու վրայից և լավ հարել: Խառնել ալյուրը և օսլան և միացնել ձվային զանգվածի հետ: Տապակը պատել յուղաթղթով, լցնեն խմորը և թխել 15 րոպե 200 աստիճան նախօրոք տաքացրած ջեռոցում:

Պատրաստի բիսկվիթը թողնել չորանալու ամբողջ գիշեր:

2. Չորացած բիսկվիթը դարձնել ալյուր բլենդերի օգնությամբ:

3. Կրեմի համար հարել կարագը, շաքարի փոշու և վանիլինի հետ: Ավելացնել խտացրած կաթը և կոնյակը: Հարել կրեմը:

4. Խառնել բիսկվիթային այլուրը կրեմի հետ:

5. Ստացված զանգվածից ձևավորել կարտոֆիլներ:

6. Խառնել շաքարի փոշին և կակաոն: Այս խառնուրդի մեջ թավալել կարտոֆիլները: Բիսկվիթ-թխվածքաբլիթները պատրաստ են:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս