Ինչ է պատմում դիմահարդարումը ձեր մասին
Cosmo.ru-ն գրում է, որ հոգեբանների պնդմամբ՝ դիմահարդարումը ոչ միայն առավելությունների ընդգծումն ու թերությունները թաքցնելն է, այլև ինչ-որ չափով դիմակ, որը կրում եք։ Ինչ է թաքնված դրա տակ։ Փորձագետները կգուշակեն բնավորությունը՝ ըստ դիմահարդարման։
1. Սև սլաքներ, դասական շրթներկ։ Ֆենոմենալ հիշողություն և կազմակերպչական հմտություններ ունեք,, երբեք չեք ուշանում, չեք մոռանում որևէ մեկի ծննդյան օրը և սիրում եք հավաքույթներ՝ ընտանեկան ընթրիքներ կիրակի օրերին կամ թխվածքի պատրաստում ամենօրյա խնջույքի համար։ Սիրում եք կյանքի չափավոր ռիթմ, կայությունություն և կանխատեսելիություն, կազմում եք գործերի ցանկը։ Միշտ կարելի է հույս դնել ձեզ վրա, իսկ ղեկավարությունը ձեզ համարում է անփոխարինելի աշխատակից։
2. Ներկված հոնքեր, անսովոր շրթներկ, դիմափոշի։ Դուք այն մարդկանցից չեք, ովքեր նախընտրում են ստվերում մնալ. ցանկացած ընկերակցության շրջանում ձեր հայտնվելն անտեսանելի չի մնում։ Դուք լիդեր եք, վառ և ամբիցիոզ. ինքնավստահ և ստեղծագործ։ Գիտեք՝ ինչ եք ուզում, ինչպես հասնել դրան, և ոչինչ ձեզ չի կանգնեցնի նպատակին հասնելու ճանապարհին։
3. Հոնքերի շեշտադրում, մուգ շրթներկ։ Ճակատագրական գեղեցկուհի եք և գիտեք դրա մասին։ Կյանքի ճանապարհով քայլում եք պանտերայի նման, և որևէ մեկին խորհուրդ չի տրվում հայտնվել ձեր ճանապարհին։ Եթե սիրում եք, ապա ամբողջ հոգով, եթե նեղացնում եք, ապա ընդմիշտ, բևեռային հարաբերությունները ձեր առանձնահատկությունն են, իսկ ասացվածքը, որ սիրուց ատելություն մի քայլ է, հենց ձեր մասին է։
4. Բնական դիմահարդարում։ Դուք մուգ ձի եք։ Օգտագործելով դիմահարդարում, որը կարծես չկա, մի կողմից՝ մերկացնում եք ձեր իրական դեմքը, մյուս կողմից՝ այն ձեր իրական դեմքը չէ, այլ դրա ավելի լավ տարբերակը։ Ինքնավստահ եք, բայց չեք շտապում հոգին բացել առաջին հանդիպածին, ձեզ հատուկ է խելամիտ զգուշություն և շրջահայացություն։ Հենց դուք եք հաջողության հասնում այնտեղ, որտեղ շատերը պարտություն են կրում, քանի որ կարողանում եք սպասել։
5. Կոնտուր, smoky eyes, շրթներկ։ Շատ զգացմունքային եք և կարող եք արտասվել նույնիսկ երգի պատճառով։ Ձեր դիմահարդարումը, ամենայն հավանականությամբ, «երեսկալ է», ոը կրում եք՝ մենամարտի գնալիս։ Ծանոթներն ու աշխատակիցները ձեզ ագրեսիվ են համարում, սակայն դա պարզապես դիմակ է, որով պաշտպանում եք ձեր սենտիմենտալ և մի փոքր միամիտ էությունը, որը տեսնում են միայն ամենա-ամենա հարազատները։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը