Բաժիններ՝

Հնարքներ հայտնի մոդելներից

Բոլորն էլ ցանկանում են գեղեցիկ մազեր ունենալ, ճիշտ այնպես, ինչպես հայտնի մոդելները: Ձեզ ենք ներկայացնում մազերի համար փորձարկված մի քանի հնարքներ, որոնցից օգտվում են նորաձևության աշխարհի հայտնի մոդելները:

Իրինա Շեյք

irina-sheyk

Հայտնի ռուս մոդելը հանգստի ժամանակ լվացած և չորացրած մազերին կոնդիցիոներ էր քսել և փաթաթել փայլաթիթեղով:  Ապա փաթաթած մազերով դուրս  էր եկել ծովափ՝ արևայրուք ընդունելու: Այս հնարքը ջերմային էֆեկտ է ստեղծում, որի շնորհիվ էլ մազերի ծակոտիները բացվում են և յուրացնում կոնդիցիոների բոլոր սննդարար բաղադրիչները: Եթե մազերն արևին տալու հնարավորություն չունեք, ապա կարող եք օգտագործել հասարակ հարդարիչը:

Կարդացեք նաև

Ժիզել Բյունդհեն. պաշտպանում ենք մազերը չորացումից

68596_zhizel-bundxen_or_gisele-b252ndchen_1600x1200_www-gdefon-ru_

Ժիզելի խորհրդով՝ օդանավակայան գնալուց առաջ մազերին խոնավեցնող դիմակ քսեք, մազերը հավաքեք և փաթաթեք մետաքսյա շալով:  Բնական մետաքսը կօգնի մազերը խոնավ պահել, ինչը չափազանց կարևոր է թռիչքների ժամանակ:

Ջիջի Հադիդ

dzhidzhi-hadid-primet-uchastie-v-pokaze-victorias-secret_1

Նվազեցրեք մազերը ներկելու հաճախականությունը՝ հասցնելով տարեկան 2 ներկման: Հայտնի մոդել Հադիդը հենց այս հաճախականությամբ  է գնում գեղեցկության սրահ: Իսկ մնացած ժամանակն անցկացնում է լողափին, ինչի շնորհիվ էլ մազերի գույնը բնական ճանապարհով  բացանում է:

Սաշա Պիվովարովա. մազերին առողջ փայլ ենք հաղորդում

1b85da3d33f584ed41ede16cbcc2e9a9

Այս գեղեցկուհի մոդելն առաջարկում է բնական մի միջոց, որը բնական փայլ կհաղորդի մազերին: Ժոժոբայի յուղը քսում ենք մազերին և գլխամաշկին, թողնում ենք 2 ժամ, ապա լվանում ենք: Հաճախ ժոժոբայի յուղը կարելի է փոխարինել հասմիկի յուղով, որից հետո մազերը հրաշալի են բուրում:

Անյա Ռուբիկ. արագացնում ենք մազերի աճը

30_australia-anja-rubik

Մազերի աճը խթանելու համար մոդելը գլխամաշկին հեղուկ պանթենոլ է քսում: Սա բոլորին հայտնի վերականգնող միջոց է, որն արհեստական վիտամին B5 է: Անյան պնդում է, որ պանթենոլն ամրացնում է մազարմատները, օգնում է ազատվել չորությունից և թեփից:

Այս հայտնի լեհ մոդելը մազերը խոնավ վիճակում փաթաթում է և պառկում է քնելու, առավոտյան գեղեցիկ խոպոպները պատրաստ են:

Սյուկի Ուոթերհաուս

75050000347fd585785079034e710809f590fc-nzk0yme2mmezyg

Խուսափում ենք մազերի էլեկտրականացումից: Որպեսզի մազերն իդեալական կերպով հարդարվեն, Սյուկին մազերը լվանում է գազավորված ըմպելիքով: Իր խոսքերով՝ այս միջոցը մազերին յուրօրինակ տեսք է հաղորդում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս