Բաժիններ՝

Ջասթին Բիբերը և Սելենա Գոմեսը պատրաստվում են ամուսնանալ

Երկու ամիս առաջ Ջասթին Բիբերը և Սոֆիա Ռիչին բաժանվեցին: Այդ ժամանակ ԶԼՄ-ները սենսացիոն հայտարարությամբ հանդես եկան. երգիչը հանդիպում է իր նախկին ընկերուհու՝ Սելենա Գոմեսի հետ: Բացի այդ, ըստ տեղեկատվամիջոցների, զույգը ոչ միայն վերականգնել է հարաբերությունները, այլ մտադիր է ամուսնանալ.

«Այո, նրանք նորից միասին են: Եվ, ինչպես հաղորդել է Սելենան, նրանք պատրաստվում են ամուսնանալ: Բնականաբար, նրանք դեռ ունեն չլուծված խնդիրներ, բայց Ջասթինը և Սելենան կարծում են, որ ամուսնությունը ամեն ինչ կհարթի»:

Սակայն բոլորը չէ, որ ոգևորված են զույգի վերամիավորումից: Մասնավորապես, երգչուհու ծնողները թերահավատորեն են մոտենում իրենց դստեր և Բիբերի հարաբերություններին և, ինչպես նշում են անանուն աղբյուրները, նրանք ցանկանում են, որ երգիչը հեռու մնա Սելենայից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս