
National Geographic Nature Photographer 2016-ի լավագույն լուսանկարները

Միլիոնավոր պրոֆեսիոնալ լուսանկարիչներ ամբողջ աշխարհից երազում են հայտնվել National Geographic Nature Photographer ֆոտոմրցույթի եզրափակչում: Այս տարի լուսանկարիչները մրցում են 4 անվանակարգերում. լանդշաֆտ, բնապահպանական խնդիրներ, գործողություն և կենդանիների դիմանկարներ:
«Այս տարվա մրցույթի 4 անվանակարգերը լուսանկարիչներին տալիս է ամբողջ աշխարհի գեղեցկությունը լուսանկարելու հնարավորություն: Մենք ակնկալում ենք տեսնել գերող և բացահայտող լուսանկարներ»,- հայտնել է National Geographic Travel-ի գլխավոր պրոդյուսեր և National Geographic ֆոտոմրցույթի մենեջեր Սարա Փոլգերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը