Բաժիններ՝

Կատալոնական կրեմ. իսպանացիների ամենասիրելի աղանդերը

«Crema Catalana» աղանդերն Իսպանիայում սիրում են բոլորը: Դրա մասին գիտեն նաև զբոսաշրջիկները, դրա համար էլ փնտրում են այն փողոցային սրճարանների և ռեստորանների ճաշացանկերում: Իսկ մենք առաջարկում ենք Ձեր տանը պատրաստել այդ հիասքանչ իսպանական դասական աղանդերը:

Բաղադրիչներ

1. Կաթ – 1 լ
2. Եգիպտացորենի օսլա – 65 գ
3. Ձվի դեղնուց – 8 հատ
4. Եղեգնաշաքար – 8 ճ/գ
5. Կիտրոնի կեղևի քերուկ – 1 հատ
6. Դափնու տերև – 6 հատ

Պատրաստման եղանակը.

1. Փոքր թասի մեջ 200 մլ սառը կաթը խառնել եգիպտացորենի օսլայի հետ մինչև միատար զանգված ստանալը:

2. Ձվի դեղնուցները հարել 2 ճ/գ շաքարավազի հետ՝ մինչև փափուկ զանգված ստանալը: Հետո ստացված զանգվածը ավելացնել կաթնային խառնուրդի մեջ:

3. Մանր քերել կիտրոնի կեղևը: Մնացած կաթը լավ տաքացնել դափնու տերևների և կիտրոնի քերած կեղևի հետ: Տաք կաթը քամել շատ մանր քամիչով:

4. Ինտենսիվ խառնելով տաք կաթը՝ աստիճանաբար ավելացնել ձվակաթնային խառնուրդի մեջ:

5. Ստացած ամբողջ զանգվածը տեղափոխել այլ կաթսայի մեջ: Զանգվածը տաքացնել՝ անընդհատ խառնելով մանր կրակի վրա, մինչև պինդ ֆակտուրա ստանալը:

6. Ստացված կրեմը տեղավորել 150 մլ ծավալ ունեցող հրակայուն կաղապարների մեջ, դնել սառնարանի մեջ 4-5 ժամ:

7. Մատուցելուց անմիջապես առաջ կրեմի վրա 1 ճ/գ շաքարավազ լցնել և կարմրացնել խոհարարական այրիչով, որից հետո կրեմով լցված կապաղարները դնել ջեռոց՝ շիկացած գրիլի տակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս