Ավելի վաղ 30-օրյա հրադադարի մասին առաջարկը ողջունել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին նախաձեռնել գործուն ու հնարավորինս տեսանելի քայլեր՝ այս նպատակի իրագործմանը ծառայեցնելու հայկական ու միջազգային շրջանակների բոլոր հնարավորություններն ու ամբողջ ներուժը։
ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող քրդական ինքնավար վարչակազմը վերահսկում է հսկայական տարածքներ հյուսիսային և արևելյան Սիրիայում, ներառյալ նավթի և գազի խոշոր հանքավայրերը:
Խմբավորումը սպառնացել է սպանել պատանդներին, եթե 48 ժամվա ընթացքում ազատ չարձակվեն բելուջ քաղբանտարկյալները, ակտիվիստները և անհետ կորածները, որոնք, զինյալների պնդմամբ, առևանգվել են Պակիստանի զինվորականների կողմից։
Ըստ պաշտոնական արդյունքների՝ դեմոկրատական կուսակցությունը, որն անկախանալու հարցում շտապողականություն չի ցուցաբերում, հաղթել է ձայների 29,9%-ով։
Ադրբեջանն ագրեսիվ արշավ է սկսել. դրանք արվում են հնարավոր գործողություններից առաջ՝ տրամադրություններ ու արձագանքներ ստուգելու նպատակով
Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի դիվանագետները մարտի 14-ին Պեկինում հանդիպում կանցկացնեն իրանական միջուկային հարցի շուրջ:
Իր հերթին Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին Վարշավայում ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ հանդիպումից հետո հաստատել է Կիև ամերիկյան զենքի մատակարարումների ամբողջական վերսկսումը։
Այսօր Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում տեղի կունենա քննարկում Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ։
Ինչպես պարզաբանվում է գերատեսչության կայքում հրապարակված մամուլի տեղեկագրում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ անձնակազմի թվաքանակը կազմում էր 4133 մարդ։
Ռուսաստանը չի ցանկանում առաջ ընկնել հաշտության հարցում, Մոսկվան նախ պետք է տեղեկություն ստանա ԱՄՆ-ից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Աշխարհում կան պետություններ, որոնց գործողությունները կարող են էական ազդեցություն ունենալ այլ երկրների ճակատագրերի վրա։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս մասին ասել է ամերիկացի բլոգերներ Լարի Ջոնսոնի, Մարիո Նաուֆալի և Էնդրյու Նապոլիտանոյի հետ հարցազրույցի ժամանակ։
Միացյալ Նահանգները ողջունում է Սիրիայի նոր կառավարության և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» միջև համաձայնագիրը:
Ելույթի ավարտին Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել Պեկինի գործողությունների հարթակով նախատեսված աշխատանքներին՝ անհրաժեշտ քայլեր իրականացնելով գենդերային հավասարության ապահովման, կայուն զարգացման և ներառական կառավարման ուղղություններով։
Մարտի 11-ին ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները բանակցություններ են վարել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։
Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահն ասել էր, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցելու առաջարկով նամակ է ուղարկել Իրանին, սակայն պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ ոչ մի նամակ չի ստացել:
Քաղաքացիների 32%-ը Հայաստանի սոցիալ–տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները կապում է Ռուսաստանի հետ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը` ներկայացնելով իրենց հարցումների արդյունքները։
Խնդրում եմ ընդունեք իմ՝ Միացյալ Թագավորությունում Հայոց Եկեղեցու Առաջնորդիս, երախտագիտությունը, այս անորոշ ժամանակներում Եվրոպայում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ձեր աննկուն ջանքերի համար: Մեր աղոթքներն ուղղված են Ձեզ և բոլոր նրանց, ովքեր անխոնջաբար աշխատում են վերջ տալ պատերազմին:
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հյուծվում է Բաքվում, այս մասին նշված է Le Figaro հեղինակավոր պարբերականի անդրադարձում։
#ՀԻՄԱ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՍՈՒԼԻՍԸ. #ՈՒՂԻՂ
ԱՄՆ նախագահը խոստացել է, որ մաքսատուրքերը կօգնեն երկրում աշխատատեղեր ստեղծել, սակայն, ըստ The Associated Press-ի, մաքսատուրքերը սպառնում են «ցնցել» ֆոնդային բորսան և հանգեցնել տնտեսական անկման։
Christian Newswire-ում հրապարակվել է Միացյալ Նահանգների քրիստոնյա առաջնորդների նամակը, որով նրանք դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 23 հայ և մեկ կրոնափոխ քրիստոնյա ադրբեջանցու ազատ արձակման ուղղությամբ հրատապ ու վճռական քայլեր ձեռնարկելու խնդրանքով:
Ըստ պաշտոնական մեկնաբանության՝ Հայաստանի փոխադարձ առևտրի ներքին կառուցվածքում ԵԱՏՄ երկրների հետ՝ հայկական արտադրանքի արտահանման 94.6%-ը բաժին էր ընկնում Ռուսաստանին, 3.4%-ը՝ Բելառուսին, 1.6%-ը՝ Ղազախստանին եւ 0.4%-ը՝ Ղրղզստանին։
Հունվարի 31-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ 168.am-ը Նիկոլ Փաշինյանին հարց էր ուղղել արցախահայության վերադարձի վերաբերյալ Շվեյցարիայի խորհրդարանի բանաձևի մասին։
Ընթացիկ ֆինանսավորման ժամկետը լրանում է Վաշինգտոնի ժամանակով մարտի 14-ին, ժամը 23:59-ին:
Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև 15-ամսյա ավերիչ պատերազմի հրադադարի համաձայնագրի հաջորդ փուլերի շուրջ տարաձայնությունների ֆոնին Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում օգնության մատակարարումը դադարեցնելու մասին:
Արտերկրից պողպատի և ալյումինի բոլոր մատակարարումների, ներառյալ ԵՄ-ից ներմուծումների համար 25%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն ուժի մեջ է մտել մարտի 12-ին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 11-ին Փարիզում հավաքված շուրջ 30 երկրների գլխավոր շտաբների պետերին կոչ է արել ձեռնամուխ լինել Ուկրաինայի համար «անվտանգության հուսալի երաշխիքներ» սահմանող պլանի մշակմանը:
Համապատասխան մեղադրանքները Սահակաշվիլիին առաջադրվել են դեռ 2014թ. Այս դեպքը հայտնի է որպես «պիջակի գործ»։
Զինյալները հայտնել են, որ պատանդ են վերցրել 214 մարդու, իսկ անվտանգության աղբյուրներից մեկը Reuters-ին հայտնել է, որ հարձակման ենթարկվելու պահին գնացքում եղել է 425 ուղևոր։