Եվրամիությունում հայտարարել են, որ Վրաստանում ընդունված օտարերկրյա գործակալների և ԶԼՄ-ների ստանդարտների մասին օրենքները կխանգարեն երկրին ինտեգրվել միությանը:
«Օրինակ՝ Գյումրիում և ամենուր նա կարող է կիրառել Վանաձորի սցենարը. հիշեք՝ Մամիկոն Ասլանյանը՝ որպես ընտրված քաղաքապետ, հայտնվեց բանտում միայն մի բանի համար, որ չպաչեց Փաշինյանի խաչը։ Նիկոլը բարոյական բոլոր կարմիր գծերն անցնող տեսակ է, հետևապես՝ ես կոչ եմ անում Գյումրու ավագանի անցած թեկնածուներին չքննարկել բաժանարար գծերը։ Գյումրին մերժել է Նիկոլին, հուսամ՝ Մարտուն Գրիգորյանը չի հիասթափեցնի հենց այդ գյումրեցիներին»,- ասաց նա։
ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարին ուղղված պատժամիջոցների ցանկում ներառել է Ռուսաստանի երեք քաղաքացիների և երեք ռուսական ընկերության: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած թարմացված ցանկում։
RAND կորպորացիայի կողմից հիմնադրված Հադսոնի ինստիտուտը (ԱՄՆ) հայտարարել է ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան համագործակցության եռակողմ ձևաչափի ձևավորման մասին: Ինստիտուտի համաձայն՝ այն կօգնի ամրապնդել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները Թրամփի վարչակազմի օրոք՝ օգտագործելով հրեական լոբբին։
Դավիթ Ամարյանը նախկինում մի քանի տարի աշխատել է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունում: Goldman Sachs-ը աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկն է: 2022 թվականի մարտին, Ուկրաինայում հատուկ ռազմագործունեությունը սկսելուց հետո, բանկը ՌԴ-ում դադարեցրել է իր գործունեությունը։
ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ընթացիկ տարվա երեք ամիսներին արդեն շուրջ 20 միլիարդ եվրո են հատկացրել Ուկրաինայի անվտանգությանն աջակցելու համար: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների՝ ապրիլի 3-4-ը կայանալիք հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսում:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ երկրի կառավարությանն ուղղված նամակում խստորեն դատապարտել են Բաքվում պահվող 23 հայ բանտարկյալների շարունակական կալանքը և դատավարություններն ու Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ նպաստելով հայ բանտարկյալների ազատ արձակմանը։
Բավական հաճախացել են նոր էսկալացիայի մասին խոսակցությունները, ընդ որում՝ պաշտոնական մակարդակով, ինչն ահաբեկության է նմանվում։
Դատավորները, որոնք Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ծայրահեղ աջ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին դատապարտել են հափշտակության մեղադրանքով և 5 տարով արգելել պետական պաշտոններ զբաղեցնել, դատավճիռ կայացնելուց հետո բախվել են մահվան սպառնալիքների: Այս մասին հաղորդում է France24 պարբերականը։
Աբխազիայում նախագահական ընտրություններն անցկացվել են երկու փուլով՝ փետրվարի 15-ին և մարտի 1-ին: Երկրորդ փուլում Գունբան հաղթանակ է տարել՝ հավաքելով ընտրողների ձայների 54,73%-ը, իսկ նրա մրցակիցը՝ ընդդիմադիր Ադգուր Արձինբան, հավաքել է ձայների 41,54%-ը:
Արդյո՞ք Արևմուտքը փորձեց երկրորդ ճակատ բացել Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ
Զեկույցներում նշվում է, որ Բալկանների ու Արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունները ևս ԵՄ-ի օրակարգում են։
Մյանմայում քաղաքացիական պատերազմ է ընթանում 2021 թվականի հեղաշրջման արդյունքում իշխանության եկած խունտայի և էթնիկ աշխարհազորայինների ու դիմադրության ուժերի միջև։
Վիրուսի բռնկումից հետո նավի անձնակազմը մաքրման և ախտահանման լրացուցիչ աշխատանքներ է իրականացնում։ Վարակված ուղևորները և անձնակազմի անդամները մեկուսացվել են։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը հանդիպեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ քննարկելու հայ-ամերիկյան իրավական համագործակցության հետագա խորացումն ու նախարարի առաջիկա այցը մայրաքաղաք Վաշինգտոն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը ֆեյսբուքյան էջից։
Ռոդիոն Միրոշնիկն այն մասին, թե ինչ է նշանակում ՌԴ-ի համար հաղթանակն Ուկրաինայում
Լը Պենը և նրա համախոհները հերքում են իրենց մեղադրանքները։
11 տարածաշրջաններում այրվել է մոտավորապես 48 000 հեկտար անտառ, ինչի հետևանքով 3307 մարդ հարկադրված են եղել լքել իրենց տները։
Ռուսաստանը շահագրգռված չէ ուկրաինական հակամարտության սառեցմամբ. կհետևի էսկալացիա. Միրոշնիկ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի է տեղափոխում ավիակիր հարվածային խումբը՝ «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ:
ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ մեծ սպառնալիքներ կստեղծի Հայաստանի համար. Խաչիկյան
Թրամփի առաջին նախագահության ժամանակ ԱՄՆ-ն դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ։
Աշխարհի պետությունների մեծ մասը չի ենթարկվում հավաքական Արևմուտքի ազդեցությանը և շարունակում է տարբեր ձևաչափերով և ոլորտներում զարգացնել Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը«Արևելք-Արևմուտք դիմակայություն։ Ուկրաինական հարթություն։ Ապագայի սցենարներ» գիտաժողովում։
ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր ամենօրյա ռմբակոծություններ է իրականացնում Եմենի վրա այն բանից հետո, երբ հութիները սպառնացել են վերսկսել հարձակումները Կարմիր ծովում Իսրայելի հետ առնչվող նավերի վրա: Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:
Նյու Դելին Պակիստանին է մեղադրում ծայրահեղականներին աջակցելու մեջ. Իսլամաբադը ժխտում է այդ մեղադրանքները:
Այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են. Իլհամ Ալիևն ասել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ մամուլի ասուլիսում։
#ՀԻՄԱ. «ԱՐԵՎՄՈՒՏՔ-ԱՐԵՎԵԼՔ ԱՌՃԱԿԱՏՈՒՄ, ԱՊԱԳԱՅԻ ՍՑԵՆԱՐՆԵՐ». ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Այսօրվա դրությամբ խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է և բաղկացած է 17 կետից։ Ադրբեջանն այստեղ լրացուցիչ պայմաններ չի առաջադրում. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ռաֆայել Գրոսին մտադիր է մինչև ապրիլի վերջն այցելել Թեհրան՝ իրանական միջուկային համաձայնագրի քննարկման համար, իսկ մայիսին հնարավոր է նրա այցը Ռուսաստան։ Այդ մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակցին։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։