Արցախում վիրավորում ստացած Le Monde-ի թղթակիցները տեղափոխվել են օդանավակայան

Ադրբեջանի հրետակոծության հետևանքով Արցախում վիրավորում ստացած և Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Le Monde-ի թղթակիցները տեղափոխվել են օդանավակայան` Ֆրանսիա մեկնելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Էրեբունի ԲԿ-ի խոսնակ Շուշան Հունանյանը:

«Le Monde-ի թղթակիցներն արդեն տեղափոխվել են օդանավակայան»,- նշեց Հունանյանը:

Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում հոկտեմբերի 1-ին ադրբեջանական Զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորում էին ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները, Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը և 24news-ի լրագրող Սևակ Վարդումյանը: Ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին տարվել է ռմբապաստարանում, թիրախավորվել էր նաև Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան:

Տեսանյութեր

Լրահոս