Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանը հայտնել է, որ բազմիցս հակամուսուլմանական ուղերձներ է ստացել Twitter-ի իր օգտահաշվում:
Գերմանիայի Ձախերի կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Յելպկեն մտահոգություն է հայտնել, որ եթե Թուրքիան սիրիական Աֆրինում շարունակի «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, ապա Աֆրինի խաղաղ բնակչությունը կարող է կանգնել զանգվածային կոտորածի առջև
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ իր երկիրը հետ է կանչում Հռոմի ստատուտի վավերացումը, որը հիմնել է Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ):
Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մյոն Բաքը Սեուլի կենտրոնական շրջանի դատախազություն հարցաքննության է ներկայացել այն տարիներին կոռուպցիայի եւ ծառայողական լիազորությունների չարաշահման գործի շրջանակներում, երբ նա զբաղեցնում էր պետության ղեկավարի պաշտոնը:
ՌԴ-ի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը «բացում է Պանդորայի արկղը» տիեզերքում զենքի տեղաբաշխման հնարավորության վերաբերյալ հայտարարություններով։
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը կոչ է արել կրիպտոարժույթների շուկան կարգավորել գլոբալ մակարդակով, այլապես այդ շուկան խիստ կքրեականացվի։
Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը մարտի 14-ին կայացած հեռուստաբանավեճերում որպես ազգային գաղափար է առաջարկել ձգտումը դեպի եվրոպական արժեքները՝ ազատությունը, օրենքի առջեւ հավասարությունը եւ բարձր կենսամակարդակը:
Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին պաշտոնական այց կկատարի Կոպենհագեն։
Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն նախապատրաստում են միջկորեական գագաթնաժողովը, որը պլանավորված է ապրիլի վերջին:
Միացյալ Նահանգներին ապագայում կարող է պահանջվել տիեզերական ուժերի ստեղծում՝ որպես զինված ուժերի լիարժեք տեսակ:
«Մետաքսի նոր ճանապարհ» նախագծի իրագործումը աշխարհի համար կապահովի խոշորագույն ենթակառուցվածքային համակարգերից մեկի ստեղծումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 13-ին հայտարարել է, որ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթին նշանակել է պետքարտուղարի՝ հանրային դիվանագիտության հարցերով տեղակալի պաշտոնակատար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ քննարկել է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման միջադեպը:
Մարտի 13-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի եւ դիվանագիտական անձնակազմի հետ:
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին այցելել է Վաշինգտոնում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն եւ հանդիպում ունեցել աշխատակիցների հետ։
Պոռնոաստղ Ստեֆանի Քլիֆորդը, որը հայտնի է որպես Սթորմի Դենիելս (Stormy Daniels), պատրաստ է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին վերադարձնել այն 130 հազար դոլարը, որը, նրա խոսքով՝ ինքն ստացել է իրենց ինտիմ կապի վերաբերյալ տեղեկատվության չհրապարակման համար:
Մարտի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը ՌԴ Դաշնային խորհրդում աչքի ընկավ ուժի ցուցադրության արտահայտված տարրերով, որոնք Արևմուտքում միջուկային սպառնալիք և ՌԴ ապագա ղեկավարության նոր արտաքին քաղաքականություն որակվեցին։
Բրիտանական որևէ ԶԼՄ Ռուսաստանում չի աշխատի, եթե Լոնդոնը RT հեռուստաալիքի հեռարձակումը դադարեցնելու որոշում կայացնի:
Կանադացիները բելգիական դրոշը գերմանականի հետ են շփոթել Բելգիայի Ֆիլիպ թագավորի՝ Կանադա պաշտոնական այցի շրջանակներում կայացած միջոցառմանը:
Ոչ ոք չի կարող միջուկային գերտերությանը ներկայացնել 24-ժամյա վերջնագրեր:
Սանկտ Պետերբուրգում բազմահարկ բնակելի շենքում պայթյուն է որոտացել, որից հետո բնակարաններից մեկն ամբողջությամբ այրվել է:
«Ադրբեջանը մերժում է ԵԱՀԿ առաջարկները, հետաքննական մեխանիզմները և բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ հնարավոր է՝ պատերազմի վերսկսման փորձ լինի նախորդից ոչ պակաս ծավալներով ապագայում»:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերին աջակցող խմբի անդամներ Ֆրենկ Փալոնեն, Ադամ Շիֆը և Ջիմ Կոստան Ադրբեջանում, մասնավորապես Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ:
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը որոշում է ընդունել ընդհատել այցը Հորդանան Պաղեստինի կառավարության ղեկավարի ավտոշարասյան վրա կատարված հարձակման պատճառով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կենտրոնական հետախուզական վարչության նոր տնօրեն է նշանակել Ջինա Հեսփելին:
Ռեքս Թիլերսոնն ազատված է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնից, նրա փոխարեն կնշանակվի Մայք Պոմպեոն, որը մինչ օրս Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենն էր:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից կազատի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին:
Եվրամիությունը կազմել է վտանգավոր ապրանքների ցանկ, որում, ի թիվս այլ իրերի, ընդգրկվել է սպինները:
Ռուսական կողմը «Սկրիպալի գործով» Լոնդոնի վերջնագրին չի պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Մեծ Բրիտանիան չի կատարի իր հանձնառությունները քիմիական զենքի արգելման կոնվենցիայի շրջանակներում եւ չի ապահովի այն նյութին ծանոթանալու հնարավորություն, որով թունավորվել են Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին աշխատակիցն ու նրա դուստր Յուլյան:
Սիրիայի կառավարական ուժերին ԱՄՆ-ի հնարավոր հարվածի հետեւանքներն ամենածանրը կլինեն: