Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դատապարտել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վիրավորանքները Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հասցեին, հայտարարելով, որ դրանք վկայում են ԵՄ-ից Թուրքիայի էլ ավելի մեծ հեռվության մասին:
Ավստրիական Rotax ընկերությունը դադարեցրել է թուրքական Bayraktar TB2 ռազմական ԱԹՍ-ների վրա օգտագործվող շարժիչների մատակարարումը։
Սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ ասվում էր, որ Վրաստանն արգելել է Ռուսաստանից ուղարկված շտապ օգնության մեքենաների մուտքը Հայաստան: Տեսանյութում նկարահանողն ասում է, որ մեքենաները վերադառնում են Ռուսաստան:
Աշխարհահռչակ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Մել Գիբսոնն այսօր տեսաուղերձ է տարածել, ասել, որ շատ տխրել է՝ տեղեկանալով վերջին օրերին Արցախում և Հայաստանում տեղի ունեցող հակամարտության սրման մասին: Նա նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող շատ հայ ընկերներ ունի, որոնք պատմել են հայերի տառապանքների և սիրելիների կորստի մասին:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը չպետք է վերածվի Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքական մրցակցության ասպարեզ:
Ամերիկյան մարտական ինքնաթիռները Վարդաքի նահանգում, որը գտնվում է երկրի կենտրոնում, գրոհել են «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցների դիրքերի վրա:
Արցախյան հակամարտության գոտում պատերազմի 30-րդ օրը տեղական ժամանակով 08:00-ին ուժի մեջ մտավ այս ընթացքում համաձայնեցված երրորդ հրադադարը ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահության նախաձեռնությամբ։
Քաղաքացի Ստեփան Հարությունյանը Վերին Լարսի անցակետից համապատասխան տեսանյութի հրապարակման միջոցով yerkir.am–ին հայտնել է, որ Վրաստանն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ բերվող շտապ օգնության ՈՒԱԶ-ների մուտքը երկիր:
Ճապոնիայի նորանշանակ վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ ցանկանում է վերջակետ դնել Ռուսաստանի հետ տարածքային հարցին:
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չնայած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արդեն երրորդ անգամ հումանիտար հրադադարի հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին (այս անգամ ԱՄՆ-ի կողմից), այդուհանդերձ միամտություն կլիներ կարծել, որ այն իրականում կմտնի համակարգված գործողության մեջ, քանի որ տարածաշրջանային ընթացիկ զարգացումների գլխավոր նախաձեռնողն ու թելադրողը ոչ թե Ադրբեջանն է, այլ Թուրքիան:
Պատերազմի այս օրերին ռուս մի շարք գործիչներ, լրագրողներ, ինչպես նաև ՀՀ քաղաքական նախկին գործիչներ հիշեցնում են, թե հեղափոխությունից հետո իշխանությունում տեղ գտած մի շարք անձինք, ինչպես նաև շատ ՀԿ-ների ներկայացուցիչներ, նախկինում հակառուսական ցույցեր էին կազմակերպում, մասնակցում դրանց և ՀՀ-ում հակառուսական քարոզչություն իրականացնում, սակայն այս օրերին, կարծես, փոխել են իրենց դիրքորոշումը։
168 TV ԼՐԱՀՈՍ
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ նախագայի հայտարարությունը՝ ասաց. «Վերջերս Կոսովոյի և Սերբիայի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, և դա վերաբերում է առևտրային համագործակցությանը: Երբ Թրամփը հղում էր անում Կոսովոյին, չեմ կարծում, որ նկատի ունե՝ր որպես միջազգային իրավունքի նախադեպ Կոսովոյի գործը, և այս առումով դրան հղում անելն այդքան էլ կոռեկտ չի լինի: Բայց միևնույն ժամանակ, կարծում եմ, որ սա հնարավոր է օգտագործել քաղաքական, դիվանագիտական նպատակներով մեզ համար, և այս առումով մեր դիվանագետներն անելիք ունեն»:
«Ազատ ու անկախ Արցախ, քո տուն-ամրոցը կերտեցինք, պատմությունը մեր երկրի, մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք»,- Արցախի Հանրապետության օրհներգով արցախցի կանայք ու երեխաները սկսեցին ՀՀ-ում ԵՄ-ի դեսպանատան դիմաց իրենց բողոքի ակցիան:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է: Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին:
Բայց պետք է հասկանալ, թե այս բարդագույն իրավիճակում ինչպիսի հակախաղ պետք է առաջադրել թշնամուն, իսկ տնտեսությունը այս ամենին զուգահեռ ինչպես զարգացնել՝ ճակատն ապահովելու անհրաժեշտ մատակարարումներով»։
Կանադան կրկին կոչ է անում արտաքին կողմերին` չմիջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Արցախցի կանանց և երեխաների բողոքի ակցիան ՀՀ-ում ԵՄ գրասենյակի դիմաց․ ՈՒՂԻՂ
Ճապոնիայի նոր վարչապետ Յոսիհիդե Սուգան ԱՄՆ-ի հետ դաշինքը համարում է իր արտաքին քաղաքականության հիմքը եւ մտադիր է, հենվելով դրա վրա, զարգացնել հարաբերությունները հարակից տարածաշրջանի երկրների հետ:
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշումն Ալիևի և Էրդողանի վրա՝ դադարեցնելու պատերազմը Լեռնային Ղարաբաղում:
Միացյալ Նահանգները հուսով է, որ Ռուսաստանը կդառնա Եվրոպայի ու ԱՄՆ-ի «բարեկամական գործընկերը» եւ կհրաժարվի «ագրեսիայից»:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել էին իրենց երկրների հանձնառությունը՝ կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին։
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը կարծում է, որ միջազգային ասպարեզում Միացյալ Նահանգների համար ամենամեծ սպառնալիքը ներկայացնում է Ռուսաստանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դրական է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի համաձայնությունը։
Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհավորել է հումանիտար հրադադարի պայմանավորվածության ձեռք բերման առիթով և նշել, որ քիչ առաջ երկու երկրների ղեկավարները համաձայնել են հավատարիմ մնալ պայմանավորվածությանը:
Միացյալ Նահանգները կկարողանա հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Նման հայտարարությամբ կիրակի օրը հանդես էր եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով իր աջակիցների առաջ Նյու Հեմշիրում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը շնորհավորել է Հայաստանին, Ադրբեջանին և ԱՄՆ-ին՝ հումանիտար հրադադարի պայմանավորվածության ձեռք բերման առիթով:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հերթական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, Ժնևում:
Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է: