Զելենսկին` Թրամփի հաղթանակից հետո իր ակնկալիքների մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին ընտրություններում հաղթանակի առիթով, մինչեւ պաշտոնական արդյունքների հայտարարումը։ Այս մասին նա գրել է իր X-ում։
Զելենսկին հիշել է «նախագահ Թրամփի հետ հիանալի հանդիպման մասին» սեպտեմբերին, երբ նրանք «մանրամասն քննարկել են» Ուկրաինայի եւ ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը, «հաղթանակի պլանը» եւ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի դադարեցման ուղիները։
«Ես գնահատում եմ նախագահ Թրամփի հավատարմությունը «խաղաղություն ուժի միոցով» մոտեցմանը գլոբալ գործերում»,- ընդգծել է Զելենսկին։
Նա համոզված է. հենց այդ սկզբունքը կարող է իրապես մոտեցնել արդարացի խաղաղությունն Ուկրաինայում։ Նա հույս է հայտնել, որ Թրամփի հետ միասին կհաջողվի կյանքի կոչել այն։
«Մենք ակնկալում ենք ուժեղ Ամերիկայի Միացյալ Նահնագների դարաշրջան նախագահ Թրամփի վճռական ղեկավարությամբ։ Ակնկալում ենք հետագա հզոր երկկուսակցանան աջակցություն Ուկրաինային Միացյալ Նահանգներում»,- շեշտադրել է նախագահը։
Ուկրաինայի առաջնորդն ընդգծել է, որ Ուկրաինան շահագրգռված է փոխշահավետ քաղաքական եւ տնտեսական համագործակցության զարգացմամբ, որը օգուտ կբերի երկու երկրներին։
Զելենսկին առանձին ավելացրել է, որ «անհամբերությամբ» սպասում է Թրամփին անձամբ շնորհավորելու եւ «Ուկրաինայի եւ ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիների քննարկման» հնարավորությանը։