
Հայտնի է՝ ինչ է նվիրել Պուտինը Փեզեշքիանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին ինքնաեռ (самовар) և Ռուսաստանի ձմեռային բնապատկերը ներկայացնող կտավ է նվիրել։ Կադրերը Telegram ալիքում հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը։
«Պարոն նախագահ, ի հիշատակ Ռուսաստանի», – ասել է Պուտինը՝ Փեզեշքիանին ցույց տալով Կրեմլի սրահներից մեկում տեղադրված նվերները։
«Այսպիսի տեսք ունի Ռուսաստանը ձմռանը», – ասել է Ռուսաստանի նախագահը՝ ցույց տալով կտավը, որը պատկերում է ձյունածածկ անտառ:
Պուտինի մյուս նվերն ավանդական ռուսական ինքնաեռն էր:
«Դե, սա մեր ավանդական արտադրանքն է՝ ինքաեռը», – ասել է նա։
Իրանի նախագահը ջերմորեն շնորհակալություն է հայտնել Պուտինին։
Հայտնի է, որ նախագահները հունվարի 17-ին Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի են կնքել: