Վրաստանի նախագահը ներում է շնորհել 613 բանտարկյալի

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Աստվածահայտնության տոնի առթիվ հունվարի 19-ին ներում է շնորհել 613 դատապարտյալի։ Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

«Վրաստանի նախագահի կողմից Սահմանադրությամբ իրեն վերապահված բացառիկ լիազորությունների օգտագործումը հիմնված է մարդասիրության և պետական ​​շահի սկզբունքի վրա։ Առանձնահատուկ մարդասիրական վերաբերմունքով ներված անձանց հնարավորություն է տրվել վերադառնալ իրենց ընտանիքներ և կրկին դառնալ հասարակության լիիրավ անդամ», – գրել է Ղավելաշվիլին սոցիալական ցանցերում։ 

Թե որ կատեգորիայի բանտարկյալներին է վերաբերել ներումը, հայտարարության մեջ չի նշվում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031