Լատվիայի արտգործնախարար Բայբա Բրաժեն տեղեկացրել է Վրաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին։ «Ես ներառել եմ Վրաստանի 13 քաղաքացիների անցանկալի անձանց լատվիական ցուցակում՝ արգելելով նրանց մուտքը Լատվիա։ Այս որոշումն ընդունվել է Իմիգրացիայի մասին օրենքի 61 (2) հոդվածի հիման վրա։ Ֆիզիկական անձանց Լատվիա մուտքի արգելքը մտցվել է անսահմանափակ ժամկետով»,- գրել է նա Х սոցցանցի իր միկրոբլոգում։
«Ակնհայտ էր, որ Ալիևի հարցազրույցն ադրբեջանական կողմի ծրագրավորված նախաձեռնություն էր։ Հիմնական շարժառիթը Մոսկվայի աչքերին լոյալության թոզ փչելն էր, հատկապես՝ Սիրիայի իրադարձությունների ֆոնին Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ծանրացման պարագայում։ Ալիևը փորձում էր ռուսներին հաճելի մի քանի շեշտադրումներով որոշակիորեն տարանջատվել Էրդողանի հերթական «нож в спину» խաղից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսելով Անդրկովկասում տիրող իրավիճակի մասին՝ Հաքան Ֆիդանը, նշել է, որ «օգտագործվել է պատմական հնարավորություն՝ հաջողությամբ ավարտելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը»։
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով ավելի քան մեկ տարի գտնվում է Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ, մեկուսացվել է իր ընտանիքի կողմից վարձած փաստաբաններից։ Այս մասին RTVI հեռուստաալիքին հայտնել է Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան
Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ ընտրախախտումների հետ կապված ԺՀՄԻԳ-ն արձանագրել է միայն «առանձին միջադեպեր»։
«Ստեփանակերտում բազմաթիվ թաղամասեր կան, որոնք նույնպես ամբողջովին ոչնչացված են, մինչդեռ 2023 թվականի պատերազմից ու արցախահայերի բռնի տեղահանությունից հետո ոչնչացվում էին մասնակիորեն։ Այս ամենի նպատակն ակնհայտ է ու բոլորիս է հայտնի՝ վերացնել Ստեփանակերտի ու առհասարակ Արցախի հայկական դիմագիծը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հովիկ Ավանեսովը։
Հայաստանը պատրաստակամություն է հայտնել կառուցել եւ վերականգնել անհրաժեշտ ողջ ենթակառուցվածքը Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային կապերի ապահովման համար, քանի որ նրա ռազմավարական դիրքը որպես տարածաշրջանային օղակի առաջարկում է զգալի պոտենցիալ տարածաշրջանային ինտեգրման եւ տնտեսական զարգացման համար։
Կողմերը քննարկել են նաեւ իրավիճակը Գազայի հատվածում եւ Իսրայելի գործողությունները տարածաշրջանում։
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-մայոր Քյանան Սեիդովն օրերս մեկնել էր Թուրքիա, որտեղ հանդիպել էր Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուի հետ:
Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերյալ ցույց է տալիս, որ երևացող անհամաձայնությունները խիստ պայմանական են:
Թեմայի կարևորության և դրա ծայրահեղության մասին փաստում է այն, որ դրան անդրադարձել է նաև երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որն ավելի քան մեկ տարի պահվում է ադրբեջանական բանտում, մեկուսացված է իր ընտանիքի վարձած փաստաբաններից։ Դրա մասին RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վարդանյանի որդին՝ Դավիթը:
Եվրոպական ներդրումային բանկը (AYB) Թուրքիայում նորից գործունեություն ծավալելու նպատակով աշխատանքներ է սկսել:
«Ներկայիս իրողությունները, առավել քան երբևէ, ապացուցում են, որ երբ որևէ երկիր մյուսի նկատմամբ ագրեսիայի դիմելու նպատակ և հնարավորություն ունի ո´չ սահմանադրությանն է նայում, ո´չ միջազգային իրավունքին, ո´չ էլ երկկողմ, բազմակողմ միջազգային պայմանագրերին:
«Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն այն կարծիքին է, որ ամփոփիչ ասուլիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձեց ցույց տալ, որ Ռուսաստանը վստահ է ուկրաինական ճակատում հաղթանակի առումով:
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը Վրաստանի պաշտոնյաների համար:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն ամփոփում և վերլուծում են շաբաթական լրահոսը։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, Ցանցային հետազոտությունների երևանյան ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանն է:
«Գործող քաղաքական ռեժիմը մեր քաղաքական թիվ մեկ թշնամին է. հայ ժողովրդի թշնամին այս քաղաքական ռեժիմն է՝ իր ընտանեկան-կլանային համակարգով, հետո գալիս են հաջորդ թշնամիները՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Հայ ժողովրդի մի մասը չի կարողանում սա հասկանալ, չի հասկանում, որ տեղի է ունենում հայ ժողովրդի արժանապատվության նվաստացում։ Շատ անգամ լսում եմ գնահատականներ, թե ՀՀ այս իշխանությունն ապիկար է, ոչ, ապիկար չէ. պնդում եմ՝ամեն ինչ փայլուն հասկանում են»,- ասաց Արմեն Մանվելյանը։
Ազատ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության նկատմամբ իշխանությունների ճնշումների միջազգային քննադատությունը բխում է մեկ բանից՝ իշխանությունների կողմից ազատ մամուլի և քաղաքացիական հասարակության ճնշումից:
Ըստ տեղեկությունների՝ հրավերն առնչվում է այն պատժամիջոցների հետ, որոնք Լոնդոնը սահմանել է Վրաստանի ՆԳՆ ղեկավարի և անվտանգության չորս բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ բողոքի ցույցերը ցրելու ժամանակ ավելորդ ուժ կիրառելու պատճառով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին զինծառայողի պայթյունի մասին։ Միջադեպի հանգամանքները չեն հաղորդվում։
Թուրքիան կարող է շարունակել բնական գազի պարտքի վճարումներ կատարել «Գազպրոմ» բանկի միջոցով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարն ամերիկացի գործընկերների հետ հանդիպումից հետո։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանն է:
Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակության հետ կապերի խորհրդատու ադմիրալ Զեքի Աքթյուրքը ամենշաբաթյա մամուլի ասուլիսին ներկայացրել է անցնող շաբաթվա իրադարձությունները։ Այդ համատեքստում նա տեղեկացրել է այն հանդիպումների մասին, որոնք տեղի են ունեցել ադրբեջանական բարձրաստիճան սպայակազմի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Մասնավորապես դեկտեմբերի 12-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ընդունել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար, […]
Ռուս քաղաքական վերլուծաբան, արևելագետ, կովկասագետ Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ երկու հարցազրույցներում ընդհանուր առմամբ լուրջ տարաձայնություններ չեն երևում, հատկապես ՀՀ իշխանությունների կողմից Ալիևի պահանջներին դիմադրություն գրեթե չկա։
Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և հաստատուն խաղաղության հասնելու ջանքերին, ինչն առանցքային կլինի Հարավային Կովկասի և հարակից տարածաշրջանի երկարաժամկետ կայունության ու բարգավաճման համար
Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Թոֆիգ Ֆուադ օղլի Մուսաևը:
Դեկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Արմենպրեսին», որտեղ, ըստ էության, հաշվետվություն է ներկայացնում Ալիևին, անգամ ընդունում է Ալիևի որոշ առաջարկներ: Այս հրապարակման մեջ, սակայն, այլ հանգամանքի կանդրադառնանք։