«Աշխարհի հայեր, եկեք, արդեն պետություն ենք դառնում։ Վերջապես, մենք ուզում ենք պետություն դառնալ… եկեք հզորացրեք՝ ի հեճուկս ցանկացած թշնամու, որ այլևս չհամարձակվեն մեր նկատմամբ ինչ-որ բաներ մտածեն»,- ասաց նա։
«Դրա համար ես անհամբերությամբ եմ սպասում այդ այցի ընթացքին՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունենում հայ-ռուսական հարաբերություններում: Հետաքրքիր է, թե որքանով են կողմերն, այսպես ասած, պատրաստ հանդուրժել միմյանց բառապաշարը, ու իրականում ինչ կա թաքնված երկու պետությունների հարաբերություններում»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Թուրքական բանակը ռմբակոծել է քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» մի քանի թիրախներ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե նահանգի Ղամիշլի քաղաքում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ քաղաքում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի Աղետների կառավարման գործակալությունը։
«Մենք շատ զգոն պետք է լինենք, քանի որ իրադարձությունները կարող են ծավալվել։ Այսինքն՝ մարդիկ, որոնք մտածում էին՝ Արցախը տվեցինք, հանգիստ կապրենք, ուզում եմ այդ մարդկանց մտածողությունը փչացնեմ, քանի որ որևէ բան ավարտված չէ։ Չի բացառվում, որ մենք կտեսնենք Ադրբեջանի կողմից նոր պահանջներ ու ռազմական գործողություններ։ Հանգիստ ապրելու մասին մենք գոնե տեսանելի ապագայում պետք է մոռանանք»,- նշեց Սուրեն Մանուկյանը։
«Ուղղակի նեղացածության ու պրետենզիաների ինչ-որ դրսևորումներ են, որոնք, սակայն, չեն վերածվում կոնկրետ քաղաքականության, մասնավորապես, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի հանդեպ, քանի որ խնդիրը Ռուսաստանն է: Սա ընդամենն անողնաշար քաղաքականություն է: Իրենք էլ չգիտեն՝ ինչ են անում, ու մենք ստիպված ենք փորձել հասկանալ՝ ինչ-որ տրամաբանություն այդ քայլերում կա՞, թե՞ ոչ: Բայց պարզից էլ պարզ է, որ որևէ տրամաբանություն այստեղ չկա»,- վստահեցրեց քաղաքագետը:
ՀՀ արտաքին քաղաքական տարեվերջյան գլխավոր ինտրիգն այն էր, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը կմեկնի՞ Սանկտ Պետերբուրգ։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
O3AMTnXDES0
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև շփման լավ հնարավորություն կլինի։ Այդպես է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել Հայաստանի վարչապետի այցը Սանկտ Պետերբուրգ:
Պաշտոնական Երևանը հաստատում է՝ ստացել է Խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի նոր առաջարկները, «Ազատությանը» տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։
«Թուրքիայի արտգործնախարարը պարզ ասում է, որ նախապայմանների զինանոցը սպառված չէ, այդ միջոցները կիրառվելու են և անվերջ են կիրառվելու։ Չկա այն կետը, որտեղ կարող են ասել, որ այս կետում, եթե Թուրքիայի ու Ադրբեջանի պայմանները բավարարվի, դրանից հետո նրանք պատրաստ կլինեն ամեն ինչի՝ խաղաղության և այլն։
Դեկտեմբերի 22-ին Թուրքիայի պետական «TRT Haber» հեռուստաալիքի նկարահանող խումբը փորձել է ուղիղ եթերում լուսաբանել, թե ինչպես է իսրայելական ոստիկանությունը արգելում Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում իրականացնել հերթական ուրբաթօրյա աղոթքը:
Թուրքիայում նկատվում է վարակների աճ, շտապօգնության բաժանմունք այցելող հիվանդների թիվը կրկնապատկվել է:
Կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող վրացի երգիչ և դերասան Կախա Աբուաշվիլին, նույն ինքը՝ Կաբուն, կերգի Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզի Ախալցիխեի քաղաքապետարանի կազմակերպած ամանորյա համերգին։ Այս մասին նշված է Ախալցիխեի քաղաքապետարանի հրապարակման մեջ:
Փաշինյանի համար իշխանությունը ոչ թե միջոց է՝ իրացնելու Հայաստանի պետական շահերը, այլ նպատակ՝ Հայաստանի պետական շահերի միջոցով պահպանելու սեփական իշխանությունը։
Հրամանատարի խոսքով՝ ռազմածովային ուժերի կազմում կընդգրկվեն նաև ուղղաթիռային համալիրներ, որոնք առաջին անգամ հագեցած են ՌԷՊ և հետախուզական համակարգերով, ինչպես նաև նավահանգստային ու խարիսխային քարշակ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանն է։
Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դեսպանի տված տեղեկությունից զարմանալ պետք չէ, քանի որ, չնայած Երևանի հռետորաբանությանը, Ռուսաստանը շարունակում է Հայաստանի հետ աշխատել, պարզապես այդ բացասական ֆոնին երկկողմ ռեալ աշխատանքները չեն երևում, երևի թե նաև չեն ներկայացվում։ Ըստ նրա, սպասելի էր նաև այն, որ եթե Երևանն ինչ-ինչ հարցերում ունի դժգոհություն, դա պետք է վերանայվի, ու դրական է, որ դա ներկայացնում է դեսպանը։
Քեմերոնի խոսքով՝ աշխարհում վտանգի ու անապահովության աստիճանը նախորդ տարիների համեմատ չափազանց բարձր մակարդակի վրա է։
Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Google Trends-ը հրապարակել է 2023 թվականի գլխավոր իրադարձությունները` աշխարհում (տե՛ս կից նկարը) և ըստ առանձին երկրների։
Վրաստանում արգելվել է Հայաստանի և Թուրքիայի սահման տանող ավտոճանապարհներին ծանր բեռնատարների երթևեկությունը: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Մի քանի օր առաջ Ադրբեջանի առանցքային պաշտոնյաներից մեկը` Հաջիևը, բավականին վտանգավոր հետևանքներ ունեցող հայտարարություն արեց, որը, կարծես, լայն քննարկումների առարկա չդարձավ:
Թուրքիան հայտարարել է Հյուսիսային Իրաքում նոր հատուկ գործողության մեկնարկի մասին՝ իր 12 զինվորների զոհվելուց հետո։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է Թուրքիայի երիտասարդ բնակչություն ունեցող շրջանները։ Ըստ հրապարակված տվյալների երիտասարդ բնակչությունը հիմնականում տարածված է Թուրքիայի արևելյան շրջաններում, իսկ ամենաքիչը՝ Էգեյան և Սև ծովի հատվածներում։
2023 թվականի նոյեմբերին Վրաստանից արտերկիր է փոխանցվել 31,3 մլն դոլար (84,6 մլն լարի), ինչը 0,5 տոկոսով պակաս է 2022 թվականի նույն ամսվա ցուցանիշից։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը միջազգայնագետ, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանն է։
Մենք ընդամենը երկու ամիս առաջ ցեղասպանություն կրեցինք։ Խոսքը ոչ միայն հարյուրավոր զոհերի, այլև այն մասին է, որ մեր նկատմամբ էթնիկ զտում և ցեղասպանություն կատարվեց, Արցախը հայաթափվեց։ Մենք ականատես եղանք մեր հերթական ցեղասպանությանը, իսկ այսօր՝ կարծես ոչինչ չի եղել։ Ոչ բոլորն են այդպես, կան մարդիկ, որոնց տրամադրությունը ցավոտ է, բայց այնուամենայնիվ, կարծես արտաքուստ ոչինչ չի պատահել։
Սամվել Շահրամանյանի հրամանագիրը՝ Արցախը լուծարելու մասին կամ այդ լուծարումը չեղարկելու հայտարարությունը որևէ կապ չունեն Արցախի կործանման կամ վերածնունդի, եթե կուզեք՝ ռեալպոլիտիկի հետ: