Ինչ անեն, հակառակն է լինելու. ունենալու ենք բազմաթիվ կուսակցություններով Պառլամենտ. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հուսով է, որ այսօր՝ հունիսի 7-ին, տեղի ունեցող ԱԺ ընտրության արդյունքում քաղաքական միտքը և պառլամենտարիզմը կվերադառնա Հայաստանի խորհրդարան։ Այս մասին նա ասաց Ծարավ աղբյուրի 1/20 ընտրատեղամասում քվեարկելուց հետո՝ լրագրողների հետ զրույցում։

«Ակնկալիքներս միայն մեր ուժի հետ չի կապված, որովհետև մենք ասել ենք, որ էգոիզմը դնում ենք մի կողմ։ Ակնկալիքները կապված են Հայաստանում ցնցումների զերծ հանգիստ, հանդարտ, նորմալ կյանքի վերադարձի հետ, և ուզում եմ ասել, որ բարձր մասնակցությունը, որն այս պահին մենք արձանագրում ենք, նշանակում է, որ քաղաքական ուժերին հաջողվել է քարոզարշավով ակտիվացնել ժողովրդին, մարդկանց բերել ընտրատեղամաս»,- պատասխանեց Էդմոն Մարուքյանը։

Վարչապետի թեկնածուն հիշեցնում է՝ ՀՀ սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։

«Ես երկու օր առաջ վերջին բռնությունների դեպքերով դատապարտել եմ բոլոր բռնությունները, նաև Փաշինյանի ուղիղ երեսին եմ ասել դեբատի ժամանակ։ Հետևողական ենք լինելու՝ անկախ որևէ արդյունքից։ Բոլոր ընտրակեղծարարները, բռնություններ անողները, քարոզարշավի կանոններ խախտողները, Հանրային անհավասարաչափ լուսաբանումը՝ բոլորը պատասխան են տալու։ Մենք պնդում ենք, որ կաշառքի յուրաքանչյուր դեպք պետք է բացահայտվի, քննվի, կաշառք տվողներին և վերցնողներին պետք է անպայման ձերբակալել պարտադիր, դատել ինչքան հնարավոր է՝ երկար, բայց քանի որ հիմա մենք գործում ենք անմեղության կանխավարկածի շրջանակներում, ես դրանից ավելին չեմ կարող ասել»,- հավելեց Մարուքյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930