ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկում ներառել է 21 ընկերություն և 17 անձ Թուրքիայից, ինչպես նաև՝ իրանական ռազմարդյունաբերական համալիրի մատակարարման միջազգային շղթաների մասնակիցներ Իրանից, Չինաստանից, Հոնկոնգից, Գերմանիայից, Պորտուգալիայից և Ուրուգվայից: Վաշինգտոնում նշել են, որ այդ ցանկերը սպառնում են ամերիկացի զինծառայողներին, դատարաններին և քաղաքացիական անձանց:
Սերբիայում հանդիպել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ կանանց համաժողովի շրջանակում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանն է։
Համագործակցության խորացումը, մասնավորապես պաշտպանության ոլորտում, կնպաստի սահմանների երկայնքով կայունության և անվտանգության ամրապնդմանը։ Որոշումներ կընդունվեն նաև տարածաշրջանի առջև ծառացած ճգնաժամերի վերաբերյալ:
2025 թվականի հոկտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ կմտնեն երկրում մնալու պայմանների խախտման համար նոր կանոններ և պատժամիջոցներ։ Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում այս առումով փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 1-ից։
Հարավային Կովկասում ոչ թե խաղաղության, այլ ռազմական գործողությունների նախապատրաստություններ են ընթանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Կարինե Գևորգյանը` վերլուծելով տարածաշրջանում Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։
Օրինագծում նշվում է նաև, որ Վրաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած արդիական հարց՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ եռակողմ՝ Թբիլիսիի մասնակցությամբ:
Օրերս ադրբեջանական լրատվամիջոցներն իրար հերթ չտալով՝ գրում էին, թե հայ գերիները Բաքվի դատարանին միջնորդել են՝ որպես վկա հրավիրել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, ռուս խաղաղապահ գեներալներին, Անջեյ Կասպրչիկին։ Ավելի ուշ այս տեղեկությունները վերահրապարակվել էին նաև հայկական լրատվամիջոցներում։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը «ՀայաՔվե» միավորման անդամ Ավետիք Քերոբյանն է։
Թուրքիայում գործող «Turan» ֆինանսական հավելվածի միջոցով հնարավոր է դարձել առանց միջնորդավճարի գումար ուղարկել Ղազախստան։
Նրա խոսքով՝ Փաշինյանի դիրքորոշումը կոշտացել է Մոսկվայի ճնշման պատճառով։ Ռուսաստանն ու Իրանն ամենաշատը դժգոհ են ստեղծված իրավիճակից, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ նոր բանակցային ձևաչափերը թուլացնում են նրանց ազդեցությունը տարածաշրջանում։
Համազեկուցողներին ներկայացվել են նաև մեր երկրում ընթացող հակաժողովրդավարական գործընթացները՝ մասնավորապես քաղաքական բանտարկյալների խնդիրը։
Մենք ընդամենը երկու տարի առաջ ցեղասպանություն կրեցինք։
«Մարդիկ պետք է իմանան, որ Իրանն Ուիտկոֆին առաջարկել էր ուղիղ բանակցություններ վարել եվրոպացի երեք նախարարների, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ։ Միակ մարդը, որ չէր ներկայացել Այդ հանդիպմանը, պարոն Ուիտկոֆն էր»,-ասել է Մոհաջերանին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա Սիրիայի մասնատումը կամ նրա տարածքային ամբողջականության խախտումը, եթե քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և Սիրիայի կառավարության միջև ինտեգրման համաձայնագրի իրականացման դիվանագիտական ջանքերը ձախողվեն, հաղորդում է Reuters-ը։
«․․․Մեծ համոզմունք ունեմ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման` մեզ տված մանդատը երկարացնելու է․․․»,- Նիկոլ Փաշինյանի վերջին դիտարկումն է, որով նա փորձում էր համոզել, թե խաղաղության օրակարգը ժողովրդական առաջարկ է իրականում։
Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի հետ պատերազմը Վրաստանին աղետի կհանգեցներ, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Responsible Statecraft-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
Հարցը փակված չէ։ Այն ապրում է միջազգային իրավունքով, դիվանագիտական բանաձևերով և բոլոր նրանց մոտ, ովքեր ցանկանում են իսկական խաղաղությօւն ու արդարություն։ Հետփաշինյանյան Հայաստանում ես կասկած չունեմ, որ վերադարձի իրավունքը կվերադառնա բանակցային սեղան՝ միջազգային դերակատարների լիարժեք աջակցությամբ։ Բոլորը հասկանում են․ կայուն խաղաղությունը միայն այն օրը կգա, երբ Արցախի հայերը կարողանան վերադառնալ իրենց տները՝ անվտանգության և արժանապատվության պայմաններում։
Ես կորցրել եմ հորս և տեսողությունս՝ 1990-ականների պատերազմի հետևանքով։ Կորցրել եմ մորս՝ այդ ողբերգությունների պատճառով։ Իմ երկու երեխաների հետ միասին բռնի տեղահանվել եմ հայրենիքիցս և հազիվ խուսափել եմ ադրբեջանական առևանգումից։ Այնուամենայնիվ, ես չեմ ատում ադրբեջանցի ժողովրդին, բայց հանցագործներին ատում եմ։
Թուրքիայի Վանի նահանգի Բաշքալե շրջանի և Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Սալմաստ քաղաքի միջև նախատեսվում է բացել 4-րդ սահմանային անցակետը։ Նոր անցակետը կգործի Քուզարեշ–Գելինջիք տարածքում՝ Բազերգան, Ռազի և Սերվից հետո դառնալով երկու երկրների միջև հերթական սահմանային անցակետը։
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az-ին և հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցից հետո կտրուկ փոխել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իր հռետորաբանությունը և այժմ փորձում է Ադրբեջանին դարձնել իր սաբոտաժի մեղավորը:
Ադրբեջանը երախտագիտություն է հայտնում Միացյալ Թագավորությանը` Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը հետևողական աջակցության համար. Х սոցիալական ցանցի իր էջում գրել է Լոնդոնում Բաքվի դեսպան Էլին Սուլեյմանովը։
«Թուրքական ավիաուղիները» (Turkish Airlines) հայտարարել է, որ ընդլայնում է չվացուցակը։ Ընկերության տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել կանոնավոր չվերթներ սկսել դեպի Ռումինիայի Տիմիշոարա քաղաքև Հայաստանի մայրաքաղաք Երևան։
Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները շուրջ 3 ամիս է՝ հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ, որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել: Նրանց պահման, առողջական ու հոգեբանական վիճակի մասին տեղեկություն չկա:
Թուքագոտ Վարուժան Գեղամյանը տարածել է այս լուսանարը՝ գրելով. «Նկարում Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարն է՝ Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը։ Այս նախարարուհին ժամանակին քաղաքական ակտիվ գործունեություն էր ծավալում Բելգիայում, դարձել էր Բելգիայի խորհրդարանի գլխաշորով առաջին պատգամավորը: Սակայն 2015 թ.-ին նրա բելգիական քաղաքական կարիերան ավարտվեց. նրան հեռացրին բելգիական cdH կուսակցությունից: Պատճառը այս տիկնոջ կողմից Հայոց ցեղասպանության հերքումն […]
Միջազգային դատական գործընթացները շատ կարևոր են ու անվտանգային երաշխիքներ են պարունակում նախևառաջ Բաքվում պահվող գերիների պաշտպանության տեսանկյունից։ Կլոր սեղանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՄԻԵԴ–ում Միջազգային իրավական հարցերով ՀՀ նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
ԿԽՄԿ-ից բացի, կան այլ գործիքներ ՀՀ գերիների իրավունքները հասցեագրելու համար. Սահակյան
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերի չէ, նրանք Բաքվի կողմից պահանջված անձինք են. Սահակյան
ԵԽԽՎ-ում ու ՄԱԿ-ում գերիների թեմային չանդրադառնալը բացթողում էր. Մելիքյան
Գերիների գնդակահարության դեպքեր կան. Ադրբեջանը մարմինները հանձնել է. Սիրանուշ Սահակյան