Դատարանը նրան մեղավոր է ճանաչել նրա դեմ ներկայացված բոլոր մեղադրանքներով:
Իր հայկական արմատների մասին պատմելուց հետո Հոշանան հաջորդ օրն իսկ ընկնում է ավտովթարի մեջ, կորցնում է գիտակցությունը, ապա նաև մահանում:
1993 թվականին առաջ քաշված MILGEM նախագծի իրագործմանը մեկնարկ է տրվել միայն 2004 թվականի մայիսի 14-ին:
Զարիֆի խոսքերով՝ Իրանը պատրաստ է ապացուցել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը և արտահայտվել է Իրանի հանդեպ թե՛ միակողմանիորեն սահմանված, թե՛ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցների չեղյալ հայտարարման օգտին:
Դիմելով ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչներին՝ Մելիան հիշեցրել է, որ Խաջիջա Իսմայլովան շարունակում է ենթարկվել հետապնդումների:
Սա բանակցային առաջին փուլն է Իրանում անցկացված նախագահական ընտրություններից հետո:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:
Այսօր Վրաստանում նշում են Սուխումի անկման 20-ամյակը:
Մունի խոսքերով՝ 2012 թվականին Թուրքիան դարձել է աղքատներին օգնելուն ուղղված միջազգային ջանքերի գլխավոր հովանավորներից մեկը:
Մասնավորապես, եթե խորհրդային ժամանակներում ինքնաթիռները Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք էին կատարում արևելքից, ապա ներկայումս դա արվում է արևմուտքից (Հայաստանի կողմից):
Թեև այժմ նախատեսվում է հանել դրանց վրա դրված արգելքը, սակայն չի նախատեսվում դրանք ներառել թուրքերենի այբուբենում:
Իրանի նախագահի արտահայտած խոսքերը կրճատվել և խեղաթյուրվել են թարգմանիչների կողմից:
Թուրք ուսանողները Եգիպտոսի զինվորական վարչակարգին կոչ են արել հրաժարվել իշխանությունից ու ազատ արձակել նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիին և «Մուսուլման եղբայրներ» շարժման մյուս առաջնորդներին:
Դիմելով իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) գործադիր քարտուղար Ալի Ահմեդովին՝ Հասանլին հաշվետվություն է պահանջել իշխող էլիտայի կողմից երկրից դուրս բերված 48 միլիարդ դոլարի մասին:
Երեկ Թուրքիայում անցկացվել է Պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստը, որը նախագահել է վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էրդողանը Ստամբուլում գտնվող «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանից վերադառնալիս է եղել տուն:
Այդպիսի նախաձեռնությամբ հանդես են եկել խորհրդարանական փոքրամասնություն հանդիսացող «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) նախագահամետ կուսակցության անդամները:
Պայմանագրի խզման հետ կապված՝ Իրանը Ռուսաստանից պահանջում է 4.2 միլիարդ դոլարի փոխհատուցում:
Իրանը շահագրգռված չէ դատարկ բանակցություններով՝ ցուցադրման համար, մեզ անհրաժեշտ է արդյունավետ երկխոսություն:
Քըլըչդարօղլուի խոսքերով՝ Թուրքիան այսօր որոշակի խնդիրներ ունի իր գրեթե բոլոր հարևանների հետ՝ ներառյալ նաև Իրաքը, Սիրիան ու Եգիպտոսը:
Ուղղաթիռի մոդելի հետազոտումն արդեն իսկ ավարտված է:
Փախստականներին ձերբակալել են լեռներում՝ քաղաքից 16 կիլոմետր հեռավորության վրա:
Իր ելույթում Օբաման խոստովանել էր, որ ԱՄՆ-ը դերակատարություն է ունեցել 1953 թվականին Իրանում իրականացված հեղաշրջման մեջ:
Նա ոչ միայն Մինսկի խմբում համանախագահող երկիր է, այլև ունի ռազմավարական կարևոր շահեր Հարավային Կովկասում և զենք է մատակարարում հակամարտող երկու կողմին էլ:
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանին հանդիպել է Վրաստանում Շվեդիայի դեսպանատան ռազմական կցորդի ու վերլուծաբանների հետ:
Վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարվել է փորձագետների ու քաղաքագետների հետ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպման ժամանակ:
Թալիշական «Թոլիշի Սադո» (Թալիշի ձայն) թերթի և կայքի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովի գործով դատավարությունում սկսվել են փաստաբանների ամփոփիչ ելույթները:
Դավութօղլուն նշել է, որ էներգետիկայի դիվերսիֆիկացումը հանդիսանում է Եվրասիայի միջև գործեր վարելու նոր եղանակ:
Անձնական հանդիպումն այդքան էլ կարևոր չէ, որքան որ մտադրությունների լրջության ցուցաբերումը, ինչն ամերիկացիները սպասում են Իրանից:
Նրանք ընդգծել են, որ նավթամուղերի, գազամուղերի ու «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու նախագծերի իրագործումը պայմանավորում է տարածքաշրջանի տնտեսական ու քաղաքական զարգացումը: