Բաժիններ՝

Վրացիները սիրում են այցելել Թուրքիա

2017 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբեր Թուրքիա է ժամանել Վրաստանի 2,1 մլն քաղաքացի: Այդ մասին ասված է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության կայքում, տեղեկացնում է Sputnik-ը:

Վրաստանը չորրորդ տեղն է զբաղեցրել 2017 թվականի տասն ամսում Թուրքիա այցելողների թվով առաջատար երկրների հնգյակում: Մինչդեռ, 2016 թվականի համապատասխան ժամանակաշրջանում Թուրքիա էր ժամանել ավելի քան 1,7 մլն Վրաստանի քաղաքացի:

Միայն 2017 թվականի հոկտեմբերին Թուրքիա է այցելել Վրաստանի 212,8 հազար քաղաքացի:

Վարկանիշի առաջին հորիզոնականն զբաղեցրել է Ռուսաստանը. այդ ժամանակաշրջանում Թուրքիայում եղել է 4,6 մլն ռուսաստանցի, նրան հաջորդում են Գերմանիան՝ 3,3 միլիոն եւ Իրանը՝ 2,1 մլն ցուցանիշով: Հնգյակը եզրափակում է Մեծ Բրիտանիան՝ 1,6 մլն մարդ:

Ընդամենն այս տարվա տասն ամսվա ընթացքում Թուրքիա են այցելել գրեթե 30 մլն օտարերկրյա քաղաքացիներ, անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշը կազմել է 24 մլն մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս