Թուրքիայի պետական խոշորագույն ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությունը, որը հիմնականում մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ, կավելացնի իր ներկայությունն Ադրբեջանում:
Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից բավարարվել էր։
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Արցախի իշխանությունները մեկուսացված են հայ-ադրբեջանական, մասնավորապես՝ Խաղաղության պայմանագրի նախագածի մշակման շուրջ բանակցություններից։ Այս մասին է վկայում «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
Ադրբեջանը, կարծես, ավարտին է հասցնում Արցախի օկուպացված տարածքներում 2-րդ օդանավակայանը շահագործման հանձնելու գործընթացը։ Ըստ ադրբեջանական մամուլում տարածվող տեղեկատվության՝ այսօր Կովսականի օդանավակայանում վայրէջք է կատարել «Ադրբեջանական ավիաուղիների» ամենամեծ մարդատար ինքնաթիռը։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը Թվիթերում ողջունել է հայ ռազմագերիների տուն վերադարձը:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է 5 հայ ռազմագերիների փոխանցումը։
Թուրքական «Sondakika» լրատվամիջոցը Թուրքիայի նկատմամբ Հայաստանի ու Հունաստանի պահվածքը համեմատող հոդված է հրապարակել։
Բելգիայի Թագավորություն և Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում սեպտեբերի 7-8-ին Պաշտպանը հանդիպումներ է ունեցել քաղաքական գործիչների, փորձագետների ու իրավապաշտպանների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության տակ:
Նա այդ քայլը համարել է կարեւոր հումանիտար ժեստ եւ հայտարարել է, որ հիանալի է, որ փոխանցումը անցել է առանց միջնորդների
Այն բանից հետո, երբ մի շարք երկրներ խիստ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի և նրա քաղաքացիների նկատմամբ, շարքային քաղաքացիները որոշեցին լքել Ռուսաստանը և իրենց բիզնեսը տանել արտերկիր. մեծ թվով ռուսներ փոխադրվեցին Վրաստան:
Ընդդիմությունը պետք է մտնի ժողովրդի մեջ, մարդկանց համոզի, նրան լսեն: Երկրորդ՝ հասարակությունը մեզնից սպասում էր միասնական թեկնածու և միասնական ծրագիր: Ֆրանսիայի հրապարակում կար այդ պահանջը, որ մարդիկ հասկանան՝ ո՞վ է իրենց կառավարության ապագա լիդերը, ո՞վ է վարչապետի թեկնածուն: Մինչև մենք հասարակությանը չասենք՝ Նիկոլին հանում ենք՝ ո՞վ է գալիս, ի՞նչ պետք է արվի, մարդիկ մեր կողքին չեն կանգնելու:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, ում համար սխալ էին Արցախյան առաջին ազատամարտն ու մեր հաղթանակը, հերթական հարցազրույցն է տվել ու այս անգամ էլ ասել, թե Արցախի ճանաչման շանս չկար ու չի էլ եղել, ուստի պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել։
Ճանապարհի բացումը Սյունիքի մարզի և Հայաստանի համար ոչ մի սպառնալիք չի ստեղծում, ընդհակառակը՝ ճանապարհի բացումը կբերի անվտանգության և կայունության լրացուցիչ երաշխիքների։
Նավթի պաշարների թեմայով դեռևս մարտին Ստամբուլում հրավիրված գագաթնաժողովի ժամանակ Թուրքիան ու Ադրբեջանը համագործակցության համաձայնագիր էին ստորագրել։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը այցելել է Բաքու։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Սուրեն Սարգսյանն ընդգծեց, որ ներկայումս խոսքը ոչ թե իշխանությունների նկատմամբ դրական վերաբերմունքի մասին է, այլ այն մասին, որ ՀՀ իշխանության տարած քաղաքական գիծն ԱՄՆ շահերից է բխում.
Ադրբեջանական տելեգրամ-ալիքները հայտնում են, որ Ադրբեջանը ևս 5 գերի կհանձնի հայկական կողմին:
«Եթե կործանվեց Արցախը, կործանվելու է ամեն ինչ: Թող որևէ մեկը պատրանքներով չտառապի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչ Արսեն Թորոսյանի պնդմանը, թե Արցախի անկախության գաղափարն ինքնախաբեություն է եղել:
Նախօրեին Վլադիվոստոկում անցկացվող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ելույթը ու Փաշինյան-Պուտին երկխոսությունները ստվերում թողեցին Փաշինյան-Պուտին հանդիպումը:
Հայաստանի իշխանությունները երկրի տարածքով որևէ մեկին որևէ միջանցք չեն տալու: Վլադիվոստոկի հայ համայնքի հետ հանդիպմանն այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ներկաներից մեկի հարցին, թե որքանով տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կարող է սպառնալիք լինել Հայաստանի, մասնավորապես, Սյունիքի մարզի համար:
Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմին հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել: Վլադիվոստոկի հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը միանշանակ ձեռնտու կլինի Հայաստանի համար:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ Հայ Առաքելական եկեղեցի, որտեղ հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Փաշինյանին դիմավորել են Տեր Սարգիս Քահանա Փարախչյանը և Վլադիվոստոկի հայ համայնքի ղեկավար Հարություն Ավեդյանը:
Սեպտեմբերի 8-ին այդ մասին հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արաբական լիգայի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում Թուրքիային վերաբերող որոշումներին ու հայտարարություններին ի պատասխան։
Իրանը 100-տոկոսանոց ինքնապահովման հասել է մարտական անօդաչու թռչող ապարատներով իր ռազմաօդային ուժերի մատակարարման հարցում: Սեպտեմբերի 8-ին այդ մասին հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Համիդ Վահեդին:
«Գիտեք, որ բանակցային գործընթացը գնում էր հետևյալ սկզբունքներով ՝ ուժի սպառնալիքի չկիրառման, ինչպես նաև տարածքային ամբողջականության և ինքնքորշման իրավունքի շրջանակներում։ Այսինքն, ամբողջ գործընթացը միված էր նրան, որ, ի վերջո, ճանաչվեր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Դրա համար հայկական կողմը միշտ այդ բանակցությունների մեջ էր։ Մեր նպատակը այն էր, որ Ադրբեջանը ճանաչեր ինքնորոշման իրավունքը, եթե Ադրբեջանն ընդունել էր Մադրիդյան սկզբունքները, նշանակում է որոշ չափով ընդունել էր դրանք»,-ասաց նա։
Հայկական կողմից կորուստներ չկան: