Իսրայելի բանակը մի շարք հարվածներ է հասցրել Թեհրանի կենտրոնին։ Այս մասին հաղորդվել է գերատեսչության Telegram ալիքում։
Իրան-Իսրայել հակամարտության սրման փուլում քննարկումների առարկա է դարձել նաև Իրանից Հայաստան մարդկանց ներհոսքի թեման` մարդկանց փոխադրումներից մինչև անվտանգություն:
Թրամփի թիմում և հանրության շրջանում տրամադրությունները տարբեր են՝ կոշտ գործողությունների կողմնակիցներից մինչև նուրբ դիվանագիտության ջատագովներ։
Այժմ արդեն կարելի է ամփոփել, որ մեկ շաբաթ առաջ Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
ԱՄՆ-ում՝ Փենսիլվանիայի նահանգում տեղակայված Global Firepower միջազգային վերլուծական անկախ կենտրոնը հրապարակել է աշխարհի բանակների հզորության 2025 թվականի զեկույցը:
Եթե ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան եռանկյունում որևէ տարբերակի շուրջ ձևավորվի կայուն համաձայնություն, ապա կասկածից վեր է, որ երեքը միասին ի վիճակի են ապահովել հրադադարի հասնելու շատ բարձր հավանականություն: Իսկ այս փուլում իհարկե կարևորը հրադադարն է, որը անշուշտ ամենևին չի նշանակի երաշխավորված խաղաղություն, բայց թույլ կտա առավել կառավարելի դարձնել վիճակն ու զարգացնել այն:
Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Իմերեթիում ձերբակալվել է Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, 1993 թվականին ծնված Ի.Զ.-ն առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման և վաճառքի նախապատրաստման մեղադրանքով։ Նրան ձերբակալել են։
Իրանի և եվրոպական երկրների միջև հունիսի 20-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայանալիք բանակցությունները կանցկացվեն ԱՄՆ-ի հետ խորհրդակցությամբ: Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով արևմտաեվրոպական երկրներից մեկի դիվանագետին, որի անունը չի նշվում:
Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով Air Arabia ընկերությունը մինչև հունիսի 30-ը դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Իրան և Իրաք: Այս մասին հայտնում է ավիաընկերության կայքը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
Երեկ խորհրդարանի բակում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին՝ Իրան-Իսրայել պատերազմի համատեքստում Սյունիքին սպառնացող հնարավոր վտանգների վերաբերյալ փորձագիտական դաշտի բարձրաձայնումների վերաբերյալ, ասել էր, որ այդ հայտարարությունները սադրիչ է համարում։ Նա նաև ընդգծել էր՝ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։
Իրանի դեմ Իսրայելի ձեռնարկած գործողության նպատակն այդ երկրի կառավարության տապալումը չէ, սակայն կարող է հանգեցնել դրան: Այս մասին իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական գործակցության հասնելու հնարավորություն կա, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի, թե արդյոք ԱՄՆ-ը կհարվածի Իրանին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։
«Սամվել Կարապետյանն այն եզակի գործիչներից է, որ հսկայական մեկենասություններ և բարեգործական ծրագրեր է իրականացրել Արցախում, ինչը Նիկոլ Փաշինյանի ներկայիս սահմանումների, ընկալումների, ՍԴ որոշմամբ տված մեկնաբանությունների պայմաններում համարվում է Ադրբեջանի տարածքում իրականացված ապօրինի գործունեություն: Ես մեծ անհանգստություն ունեմ՝ հաշվի առնելով, որ նա նաև ՌԴ քաղաքացի է, հնարավոր է, որ Նիկոլը Սամվել Կարապետյանին արտահանձնի Ադրբեջանին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին մինչև վերջինս չպատժվի ու չվճարի ռազմատուգանք: Այս մասին հայտնել է Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը:
Իրանը հարվածներ է հասցրել Հայֆայում և Թել Ավիվում գտնվող ռազմական նշանակության թիրախներին: Այս մասին, հիմնվելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությանը, հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը՝ IRIB-ը:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Իրանի իշխանությունները ուղիղ բանակցություններ են սկսել ԱՄՆ-ի հետ Իսրայելի հետ հակամարտության սրման ֆոնին: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «X» հարթակում կատարած գրառմամբ հերթական անգամ վերահաստատել է իր աջակցությունը Ադրբեջանին՝ ընդգծելով երկու երկրների եղբայրական կապը։
Իրանի կիբերհրամանատարությունը հայտնել է, որ իր մասնագետները ստիպված են եղել պայքարել Իսրայելի կազմակերպած կիբերհարձակումների դեմ, որոնք հանգեցրել են իրանական երկու բանկերի տեղեկատվական համակարգերի խափանմանը: Այս մասին հայտնել է Press TV-ն։
Հունիսի 18-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի միջև, հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
Մեղրիի անցակետում ավտոմեքենաների կուտակումը պայմանավորված չէ ներկայիս պատերազմական իրավիճակով: Պատճառը Հայաստանի և Իրանի միջև սահմանային անցակետերում տարածքի և կանգառների չափն է, որի ընդլայնման ուղղությամբ հիմա աշխատանքներ են իրականացվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդինը:
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն ընդգծում է՝ թուրք-ադրբեջանական շահերի տեսանկյունից Իրանի դեմ սկսված պատերազմը լավ հնարավորություն է՝ առաջ մղելու իրենց օրակարգը։
Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 10-15 հրթիռ, հաղորդում է «Today in Israel»-ը։
Մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ վերադարձվել են Կիևի կողմից վերահսկվող տարածքից՝ Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական համաձայնություններին համապատասխան: Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում։
2025թ. հունիսի 18-ին դատարանը որոշել է երկու ամսով կալանավորել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, որին շինծու մեղադրանք է առաջադրվել՝ իբր իշխանության զավթման կոչի վերաբերյալ: Իսկ իրականում այս ամենը խոսում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական վախերի և ՀԷՑ-ի հետ կապված ինչ-ինչ պլանների մասին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 19-ին ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը. զրույցը բարեկամական և կառուցողական բնույթ է կրել: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Էրդողանը ելույթն ավարտել է քահարամանմարաշցի բանաստեղծ Աբդուլռահիմ Քարաքոչի բանաստեղծությամբ, որն ըստ Էրդողանի, «Քարաքոչը գրել է անմիջապես Խոջալուի կոտորածից հետո և նվիրված է Ղարաբաղին»։
«Ռոսատոմ»-ն իր աշխատակիցների մի մասին դուրս է տարել Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ից, որոնք այնտեղ գործուղման մեջ էին, լրագրողներին ասել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։ Այդ մասին տեղեկանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ինչո՞ւ էր Ռուսաստանը միայն Ադրբեջանի անցակետը դիտարկել Իրանից ՌԴ քաղաքացիների էվակուացիան կազմակերպելու համար՝ անտեսելով հայկական անցակետը. Հարց՝ Զախարովային