Կացը նաև շեշտել է, որ Իսրայելը դուրս չի գա Լիբանանում «անվտանգության գոտուց», մինչև «Հեզբոլլահ»-ը լիովին չզինաթափվի, և չվերանա Իսրայելի հյուսիային շրջանների բնակիչներին սպառնացող վտանգը։
Հուշահամալիրը կառուցվում է ԱՄՆ-ի հայ համայնքի նախաձեռնությամբ։
Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, «Gelecek» (Ապագա) կուսակցության հիմնադիր և նախագահ Ահմեդ Դավութօղլուի նկատմամբ։
Նեպալում ջրհեղեղի հասցրած վնասը կազմում է առնվազն 2,56 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով Տարերային աղետների ռիսկի նվազեցման և դրանց հետևանքների վերացման ազգային վարչության ղեկավար Դհարմա Ռաջ Ուպրետիին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ ռուսաստանցիների վստահության մակարդակը կազմում է 70%։ Այս մասին են վկայում «Հասարակական կարծիք» հիմնադրամի հարցման արդյունքները, որն անցկացվել է օգոստոսի 28-ից 30-ը 1,5 հազար ռուսաստանցիների շրջանում։
Ըստ լրատվամիջիցների՝ Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընն անցյալ ուրբաթ գաղտնի այցով մեկնել էր Աթենք՝ հանդիպելու իր հույն գործընկեր Թեմիստոկլիս Դեմիրիսի հետ։ Այս մասին հաղորդում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը:
Մոսկվան լսել է հեռահար հրթիռային և անօդաչու համակարգեր ստեղծելու Գերմանիայի և Ֆրանսիայի ծրագրերի մասին, ստուգում է այդ տեղեկատվությունը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Արևմտյան երկրները շարունակում են Եվրասիայում իրավիճակն ապակայունացնելու իրենց փորձերը։ ՀԱՊԿ-ը և ՇՀԿ-ն պետք է դառնան Եվրասիական տարածքում անբաժանելի անվտանգության ճարտարապետության ձևավորման հիմքը․ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
Ռուսաստանը և Չինաստանը քննարկում են «Բայկալի ուժ» (նախկին «Սիբիրի ուժ – 2») գազատարի նախագիծը՝ ՌԴ-ից ՉԺՀ ռուսական գազ մատակարարելու համար: Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը էներգետիկ համագործակցության հարցերով ռուս-չինական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բավարիայում՝ Մյունխենի շրջանում, սկսվել է ուկրաինական բանակի համար հարվածային անօդաչուների զանգվածային արտադրությունը, հայտնել են գերմանա-ամերիկյան պաշտպանական Auterion ընկերությունը և նրա ուկրաինական գործընկեր Airlogix-ը։
Ամերիկացի դիվանագետները վերջերս Կապանի Ամերիկյան անկյունում հանդիպեցին երիտասարդների հետ՝ զրուցելու դիվանագիտության մասին։ Այս մասին տեղեկանում ենք Ամերիկյանդեսպանատնից:
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն աննկատելիորեն երկարաձգում է ԱՄՆ զորքերի տեղակայումը Մերձավոր Արևելքում՝ բարձրացնելով այն հավանականությունը, որ Իրանի դեմ գործողությունը կարող է չավարտվել այս տարի. հայտնել է The Wall Street Journal-ը։
Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն։ Նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը և երկիրը դնում մրցակցող արտաքին ուժերի շահերի բախման կիզակետում: Այս մասին գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
Ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆֆը և Ջարեդ Քուշները սեպտեմբերի 5-6-ը նախ կայցելեն Մոսկվա, ապա՝ Կիև։
Բացի այդ, Եվրահանձնաժողովի ղեկավարը կստորագրի հռչակագիր՝ ուղղված ԵՄ-ի և Գրենլանդիայի միջև տնտեսական կապերի ամրապնդմանը։
Ազգին ուղղված ուղերձում Միլեյը նշել է, որ «փոփոխության քամիները» նպաստում են կղզիների նկատմամբ Արգենտինայի հավակնություններին։
Այս ադրբեջանցի երեխաներին հավաքել են, որ պատմեն վտանգավոր հեքիաթներ այն մասին, թե հարևանությամբ գտնվող Հայաստանը իրենց «պատմական հողն է», իբր իրենք էդ հողի հետ կապված «իրավունքներ» ունեն։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իր երկիրը չի զսպի իրեն՝ Իրանի կողմից հարձակման դեպքում և այլ թիրախների շարքում հարվածներ կհասցնի Իսլամական Հանրապետության էներգետիկ օբյեկտներին։
Գերմանիայի կողմից պլանավորվող հեռահար համակարգերի տեղակայման վայրերն օրինական ռազմական թիրախներ կդառնան, եթե դրանք տեղակայվեն Ռուսաստանի դեմ։
Բեսենթի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ամուր կանգնած է իր դաշնակիցների կողքին՝ ապահովելու, որ Իրանը չկարողանա «շահագործել համաշխարհային ֆինանսական համակարգն իր միջուկային նկրտումները, սպառազինությանն առնչվող ծրագրերը և ահաբեկչական հովանավորյալներին ֆինանսավորելու համար»։
Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակում դրական փոփոխություն չկա. Սիրանուշ Սահակյան
Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները։ Այս մասին հայտարարել է իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Սոչիում և Սիրիուսի դաշնային տարածքում անօդաչու թռչող սարքերը զանգվածաբար հարձակվում են քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Կրասնոդարի երկրամասի աշխատանքային խմբի տվյալներով՝ հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել նավթամբարում։
Վենսին հարց են ուղղել, թե արդյոք Արաբական Միացյալ Էմիրություններից բացի որևէ երկիր միացել է Իրանի մեկուսացմանը, և թե ինչպես կարող է գործողությունը հաջողության հասնել առանց Չինաստանի մասնակցության։
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ կապող հաղորդակցության ապահովման խնդրին, որի շրջանակում ձևավորվել է TRIPP երթուղու գաղափարը՝ Հայաստանի տարածքով՝ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգմամբ։
Թրամփը նաև նշել է, որ ճիշտ է վարվել Իրանի դեմ պատերազմ սկսելու հարցում, քանի որ նրա պնդմամբ՝ եթե դա տեղի չունենար, Թեհրանն արդեն «երկու, գուցե, չորս շաբաթ անց» կարող էր միջուկային զենք ստանալ, իսկ այժմ այդ ժամկետը երկարաձգվել է մինչև 25 տարի։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են հավատքի և հոգևոր արժեքների նշանակությունը՝ ընդգծելով դրանց դերը խաղաղության և համերաշխության ամրապնդման գործում։
Օրերս Թրամփը նաև հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է վերանայել կղզիների ինքնիշխանության հարցում իր չեզոք դիրքորոշումը, եթե Մեծ Բրիտանիան չմեծացնի պաշտպանության ծախսերը։
Մոսկվան իր ռազմական ներկայությունը ՀՀ-ում ներկայացնում է ոչ միայն տվյալ ռազմաբազայի, այլև սահմանապահ զորքերի միջոցով:
Քննության տվյալներով՝ Սաութվորթը, որին դատախազությունը անվանում է փոդքասթերի հեղինակ, հունվարից մինչև մայիս իր սոցիալական ցանցերում ատելություն էր արտահայտում Թրամփի և նրա աջակիցների նկատմամբ, իսկ ապրիլին հրապարակել էր տեսանյութ, որը ներառում էր ամերիկացի առաջնորդի նկատմամբ հաշվեհարդարի կոչեր։