Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում հունվարի 25-ին կեսգիշերն անց, անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախչել դեպքի վայրից:
Բելառուսի զինված ուժերում Գլխավոր շտաբի պետի՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ղեկավարությամբ մեկնարկել է մարտական եւ մոբիլիզացիոն պատրաստվածության համալիր ստուգումը:
Այս տարի ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 27-ին:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Հունվարի 25-ին Քաբուլում հպայթեցրել են Իտալիայի դեսպանության զրահապատ ավտոմեքենան:
Ղրղզստանի նորընտիր նախագահ Սադիր Ժապարովի առաջին արտասահմանյան այցը պլանավորվում է Ռուսաստան:
Ռուսական Regnum հրատարակությունը հրապարակել է հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որում քաղաքագետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրին, եզրակացնելով, որ Ստեփանակերտի կարգավիճակի հարցը կարող են լուծել Մոսկվան և Բաքուն՝ առանց Երևանի մասնակցության:
Իրանի Արդեբիլ հյուսիսարեւմտյան նահանգի Փարսաբադ շրջանում շուտով կսկսվի երկաթուղային տերմինալի շինարարությունը:
Հունվարի 25-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Պապուա Նոր Գվինեայում՝ Նոր Բրիտանիա կղզում:
Տարածաշրջանային այցի շրջանակում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Բաքու:
Ինդոնեզիայի իշխանություններն օտարերկրյա երկու լցանավ է կալանել երկրի տարածքային ջրերում նավթի անօրինական տեղափոխման կասկածանքով: Այդ մասին հունվարի 25-ին հաղորդել է The Jakarta Post հրատարակությունը։
Հունվարի 22-ին Թուրքիայի հայ, հույն, ասորի և հրեա համայնքների երիտասարդները Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահի գրասենյակի ղեկավարներից Հասան Դողանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց, թե ինչպես էր ստացվում, որ իրենց իշխանության օրոք այսպիսի լայնածավալ պատերազմ տեղի չէր ունենում: Աշոտյանի խոսքով՝ կար երկու նախապայման:
Մենք Մինսկի խմբի «любимчик»-ն էինք, որովհետև կարողանում էինք բանակցել. Արմեն Աշոտյան
ԱՄՆ-ի Ինդիանայի նահանգի Ինդիանապոլիսում հրաձգության զոհ է դարձել հինգ մարդ:
4,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի երկրամասի Միլկովոյի շրջանում:
ԱՄՆ-ի իրավապահ մարմինները պնդում են, որ Ազգային գվարդիայի լրացուցիչ ստորաբաժանումները մնան Վաշինգտոնում արդեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի ժամանակ:
Վաշինգտոնը եւ Տոկիոն 2015 թվականին գաղտնի համաձայնության են հասել, ըստ որի Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի ամֆիբիական ստորաբաժանումները կարող են տեղաբաշխվել ԱՄՆ-ի ծովային հետեւակի՝ Ճապոնիայի Օկինավա կղզու հյուսիս – արեւելքում գտնվող Քեմփ Շվաբ ռազմակայանում:
Փարիզում շուրջ 300 ներգաղթյալներ «գրավել» են մայրաքաղաքի 16-րդ շրջանի նախկին մանկապարտեզի շենքը: Նրանք իշխանություններից պահանջում են կորոնավիրուսից ու ցրտից պատսպարվելու համար ապաստաններ տրամադրել։Լ Այս մասին գրում է belta.by-ը։
«Բայց նախապես սրա մասին շատ չեն խոսում, որ հայերին հանկարծակիի բերեն։ Հայերի զգոնությունը թուլացնելու համար խոսում են, իբր թե հարևանությունից և խաղաղությունից։ Իսկ Հայաստանում սխալը սխալի հետևից են կրկնում։ Ինչո՞ւ են ժամանակից շուտ մարդկանց պատրաստում խաղաղության, եթե Ադրբեջանում քննարկում են Հայաստանից ահռելի գումար պահանջելու, Զանգեզուրը պահանջելու մասին։ Հայաստանում պետք է մտածեն հակաքայլեր, որ հետո չկանգնեն փաստի առջև»,– ասել է քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Դմիտրի Եվստաֆևը:
Ժամանակացույցի համաձայն՝ Ներկայացուցիչների պալատը երկուշաբթի՝ հունվարի 25-ի ուշ երեկոյան Թրամփի դեմ իմփիչմենթի մեղադրանք կփոխանցի, իսկ երեքշաբթի օրը նախնական վարույթ կլինի: Այնուհետև Թրամփի իրավաբանական թիմը ժամանակ կունենա նախապատրաստել գործը:
Չեխ գրող, Եվրախորհրդարանի նախկին անդամ Յարոմիր Շտետինան բացահայտել է փախստականների վերաբերյալ ադրբեջանական ստերը:
Իտալիան արգելափակել է «ՏիկՏոկ»-ը որոշ օգտատերերի համար՝ մի աղջկա մահվանից հետո, ով ցանցում խաղացել է «խեղդելու» խաղ (Choking game):
Կիպրոսը մարտի 1-ից բացում է սա հմանները եւ օդանավակայանները բոլոր երկրներից զբոսաշրջիկների համար:
Կուբայում COVID-19-ի հետ կապված իրադրության վատթարացումն օտարերկրյա հյուրերի համար ուղեւորությունների ժամանակավոր սահմանափակումների է հանգեցրել տուրիստական գոտիների սահմաններից դուրս գտնվող Կայո-Կոկո եւ Կայո-Գիլիերմո առողջարաններ:
Վրաստանի վարչապետին կից կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական խորհուրդը որոշում է ընդունել մարդկանց տեղաշարժման արգելքի գործողությունը, որն ամեն օր գործում է 21:00-ից մինչեւ 05:00-ն, պահպանել մինչեւ մարտի 1-ը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում, այցի օրերին՝ հունվարի 22-26-ը, նա Իրանի գործընկերների հետ քննարկելու է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանը տարակուսելի է համարում հանրության, նաև իշխանության շրջանում շրջանառվող այն խոսակցությունները, թե Սյունիքի մարզի այն տարածքները, որոնք այսօր անցել են ադրբեջանական զորքի հսկողության տակ, նախկինում եղել են ադրբեջանական տարածքներ։ Նման խոսակցության շրջանառելը նշանակում է՝ կեղծել պատմությունը, քանի որ դրանք զուտ հայկական տարածքներ են։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կվերանայի Աֆղանստանի «Թալիբան» արմատական խմբավորման հետ Դոնալդ Թրամփի նախորդ վարչակազմի կնքած խաղաղության համաձայնագիրը:
Հնդկաստանում ՌԴ դեսպան Նիկոլայ Կուդաշեւը հաստատել է այն տեղեկատվությունը, որ հնդիկ զինվորականները կուղեւորվեն Ռուսաստան՝ C-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) շահագործումը ուսանելու համար: