Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը դժվար ամառ և ավիատոմսերի գնաճ է կանխատեսել Եվրոպայի համար։ La Vanguardia թերթին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Եվրոպան շատ լուրջ վիճակում է, որն «ամենայն հավանականությամբ կվատթարանա»։
Ճապոնիան պաշտոնապես թույլատրել է տեղական արտադրության մահաբեր զենքի վաճառքն այլ երկրներին: Այս քայլով փաստացի վերջ է դրվում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկիզբ դրված խաղաղասիրական քաղաքականությունը։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
Իրանում շուրջ 138 հազար քաղաքացիական օբյեկտ վնասվել է ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերի հարվածների հետևանքով՝ էսկալացիայի սկզբից ի վեր: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրանական SNN հեռուստաալիքին:
Նշվում է, որ Վետերինարնոյե բնակավայրի նկատմամբ վերահսկողություն են սահմանել «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները
Թարմացված տվյալների համաձայն` փետրվարի 28-ին Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր վիրավորում է ստացել առնվազն 415 ամերիկացի զինծառայող: Այս տվյալները ներկայացրել է Պենտագոնը:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing KC-46A Pegasus լիցքավորող ինքնաթիռը թռիչք է կատարել Պարսից ծոցի վրայով
Ըստ Associated Press-ի տվյալների՝ Միացյալ Նահանգները և Իրանը հասկացնել են տվել, որ չորեքշաբթի օրը կմասնակցեն Իսլամաբադում կայանալիք հրադադարի շուրջ բանակցությունների նոր փուլին։ Այս մասին հայտնել են տարածաշրջանային երկու պաշտոնյաներ։
Քևին Համիլթոնը նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Դե Վաալը Ռուսաստանի ջանքերը Հայաստանի վրա ազդելու համար գնահատել է որպես անարդյունավետ. հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ուժեղ ընդդիմություն, որը, ըստ էության, գոյություն չունի։
Al Jazeera-ի տեղեկություններով՝ իսրայելցի մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հույս ունեն, որ Իսլամաբադի բանակցությունները կձախողվեն։ Դա հնարավորություն կտա շարունակել ոչ միայն Իրանի, այլև Լիբանանի դեմ իրականացվող ռազմական գործողությունները։
Հայկական պատմամշակութային հետքի ջնջումն Ադրբեջանի կողմից շարունակվում է։
Ակնկալվում է, որ նոր առաքելությունը կունենա ընդամենը 20-30 ներկայացուցիչ, որոնք հիմնականում կաշխատեն Հայաստանի իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ՝ մայրաքաղաքում:
Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իսրայելի հետ կապերը
Politico-ն գրում է, որ Իրանի դեմ պատերազմը խաթարում է ԱՄՆ հեղինակությունը միջազգային ասպարեզում և արագացնում Վաշինգտոնի այլ երկրների հետ հարաբերություններում պառակտումը։
2024 թ. հոկտեմբերին հայաստանյան մի շարք իրավապաշտպաններ հիմնադրել են «Արցախի Միջազգային Իրավական Նախաձեռնություն»-ը, որի նպատակն է միջազգային իրավունքի լեզվով պատմել արցախցիների կորուստների և խախտված իրավունքների մասին։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ «Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա երթևեկության համար»:
Նրա խոսքով՝ նոր ռազմավարության հիմնական տարրերից մեկը կապի օրակարգն է, որը նպատակ ունի ամրապնդել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերը։
Եվրամիության անդամ երեք պետություններ՝ Իսպանիան, Սլովենիան և Իռլանդիան, հանդես են եկել դաշինքի և Իսրայելի միջև կնքված ասոցացման համաձայնագրի սառեցման առաջարկով։ Երեք երկրների համատեղ նախաձեռնության մասին այսօր Լյուքսեմբուրգում մեկնարկած արտգործնախարարների գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Խոսե Մանուել Ալբարեսը։
Հայտարարության համաձայն՝ ապրիլի 21-ի առավոտյան երկրի հյուսիսում, հարավում և արևելքում խոցվել է 116 անօդաչու թռչող սարք։
Բեյրութից հետադարձ չվերթով Մոսկվա կտեղափոխվի ռուսաստանցիների և նրանց ընտանիքի անդամների մի խումբ։
Լիբանանի կառավարության հաղորդմամբ՝ մարտի սկզբից ի վեր Լիբանանի վրա Իսրայելի հարձակումները խլել են առնվազն 2387 մարդու կյանք։
Բելգիան լրացուցիչ 100 միլիոն եվրո է հատկացնում ԱՄՆ-ից Ուկրաինայի համար զինամթերք գնելու նպատակով: Այս մասին հայտարարել է թագավորության ԱԳ նախարար Մաքսիմ Պրևոն՝ Լյուքսեմբուրգում Եվրամիության երկրների արտգործնախարարների նիստից առաջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Իսրայելը վերացրել է Իրանի կողմից սպառնացող միջուկային Հոլոքոստի վտանգը։ Այս մասին Նեթանյահուն ասել է Երուսաղեմում կայացած պետական սգո արարողության ժամանակ՝ նվիրված պատերազմներում զոհվածների և ահաբեկչությունների զոհերի հիշատակի օրվան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը ծովահենություն է որակել ԱՄՆ-ի կողմից իրանական Touska բեռնատար նավի գրավումը և Վաշինգտոնին կոչ է արել ազատ արձակել նավը, դրա անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Իրանում մահապատժի է ենթարկվել մի տղամարդ, որը մեղադրվում էր հունվարյան անկարգությունների ժամանակ մզկիթ հրկիզելու համար։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Հորմուզի նեղուցում սահմանափակումներով և կոչ է արել լիովին վերականգնել միջազգային նավագնացության իրավունքները և նավագնացության ազատությունը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Հունգարիան հնարավոր է ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, եթե նա մուտք գործի Հունգարիայի տարածք այն ժամանակահատվածում, երբ գտնվում է Միջազգային քրեական դատարանի կողմից հետախուզման մեջ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մադյարը, հաղորդում է Politico-ն:
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը, որը շուտով կստանձնի վարչապետի պաշտոնը, հայտարարել է, որ պաշտոնանկ կանի նախագահ Տամաշ Շույոկին և մի շարք այլ պաշտոնատար անձանց, եթե նրանք կամավոր չթողնեն իրենց պաշտոնները։ Այս մասին նա գրել է X հարթակում:
Իրանի զինված ուժերը նպաստել են իրանական լցանավի անցմանը երկրի տարածքային ջրեր՝ ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծովային շրջափակման ֆոնին. հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
ԱՄՆ ռազմածովային ուժերի էլեկտրոնային հետախուզության MQ-4C Triton հեռահար անօդաչու թռչող սարքը լույս ապրիլի 21-ի գիշերը երկարատև թռիչք է իրականացրել Իրանի մերձակայքում գտնվող Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վերլուծելով Flightradar24 ավիացիոն ռեսուրսի տվյալները։