Սկիզբն այնքան խոստումնալից էր, Փաշինյանն այնքան էր ընկել պոպուլիստական իր տարերքի մեջ, որ 2018-ի մայիսի սկզբին՝ վարչապետ ընտրվելու առաջին փորձի տապալումից հետո, հրապարակում խոստացավ անգամ Արցախը վերամիավորել Հայաստանին։
Օգտվելով առիթից, որ այստեղ եմ գտնվում՝ Սյունիքում, ուզում եմ ձեզ ասել այն կարևոր աշխատանքի մասին, որ դուք իրականացնելու եք այստեղ՝ Սյունիքի մարզում։
«Իշխանությունը փորձում է միայն ականջահաճո արտահայտություններով ասել՝ ժողովուրդ ջան, եկեք՝ թքեք ամեն ինչի վրա, զատո՝ կուշտ կլինեք: Բայց իրենք մոռանում են, որ ամեն ինչի վրա թքելով՝ առաջին հերթին վտանգում ես անվտանգային համակարգը, իսկ այդ պարագայում հաստատ չես կարող կուշտ լինել: Նույնիսկ, եթե սրանք, երկիրը քաղաքական առումով կեղեքելով ու մասնատելով, թուրքական բոլոր պայմաններին գնալով, մոռանալով իրենց հայ լինելը, առաջ մղելով այդ «կուշտ փորի» գաղափարը, հասնեն Հայաստանը զոռով Թուրքիայի ազդեցության տակ մտցնելուն՝ թուրքական շուկան ունի իր առանձնահատկությունները, իսկ հայկական շուկան վտանգվելու է թուրքական շուկայի ազդեցության պատճառով»:
Երևանը սկսում է անել արևմտամետ հայտարարություններ, փորձում է տպավորություն ստեղծել Արևմուտքի համար, թե պատրաստ է շրջադարձի՝ սպասելով համապատասխան քաղաքական քայլերի Արևմուտքի կողմից, չի ստանում և կրկին «վերադառնում է» Մոսկվայի «ուղեծիր» և հայտարարում, թե չի ցանկանում վեկտորի փոփոխություն։
Վթարի հետևանքով զոհվել է 32 մարդ, 60-ը վիրավորվել են
168.am-ի հարցին, թե որքանո՞վ է իրատեսական Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ թշնամական երկրների հետ սահմանները բացելու պարագայում ՀՀ տնտեսության զարգացման մասին պնդումը, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը կարճ պատասխան տվեց՝ Սիմոնյանի հայտարարությունը բացարձակ սուտ է, իսկ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների մասին մտածելը՝ սխալ:
Նրանց մոտ 70 տոկոսը երեխաներ են, կանայք և տարեցներ։ Վիրավորների թիվը մոտ է 19 հազար են, հազարավոր մարդիկ ավերակների տակ են մնացել
Արցախյան շարժման ակտիվ մասնակից, «Արցախի ազատամարտիկների միություն» հ/կ անդամ Եղիշե Առուշանյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը գերությունից հայրենիք վերադարձնելու հնարավոր ճանապարհների մասին, նշեց, որ ժողովուրդը կարող է այս կամ այն միջազգային կառույցի մոտ բողոքել, նամակներ գրել ու հանձնել, սակայն դա դրական արդյունք չի կարող տալ, կլինի աղմուկ, և վերջ։ Դրական արդյունք կլինի, եթե խնդրով զբաղվի ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ինչն այս իշխանության դեպքում իրատեսական չէ։
Ռուսաստանը Իսրայելին կոչ է անում խաղաղ լուծում փնտրել, այլ ոչ թե ավարտին հասցնել այրված հողի ռազմավարությունը:
Նախօրեին, ինչպես հայտարարել էր պաղեստինյան օկուպացված տարածքներում հումանիտար օգնության համակարգող Լին Հաստինգսը, Գազայի հատված պետք է մուտք գործեին մարդասիրական օգնություն տեղափոխող ութ բեռնատարներ: Իսկ դրանց ընդհանուր թիվը հոկտեմբերի 21-ից հասել է 74-ի։
Քոենի խոսքով ՝ Իսրայելը մտադիր է վերացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությունը: Իսրայելի ԱԳՆ ղեկավարը Մերձավոր Արևելքում հրադադարի կոչն անվանել է ամոթալի և ընդգծել, որ կրակի դադարեցման մասին խոսք լինել չի կարող:
ԱՄՆ պետքարտուղարությունն իր երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել անհապաղ հեռանալ Լիբանանից՝ Մերձավոր Արևելքում անվտանգության անկանխատեսելի իրավիճակով պայմանավորված:
Ընկերության տվյալներով ՝ հանքավայրում, ընդհանուր առմամբ, աշխատել է 252 հանքափոր, որոնցից 208-ին հաջողվել է փրկել։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը Վան Յիի հետ հոկտեմբերի 27-ին կայացած հանդիպումը լավ հնարավորություն և իրադարձությունների դրական զարգացում է համարում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Իսրայելի ցամաքային գործողությունների ընդլայնման ֆոնին նաև հրադադարի կոչ է արել։
Զոհվել է 18 մարդ, ևս 13-ը վիրավորվել։ Նրանցից ամենաերիտասարդը 14 տարեկան էր, ավագը՝ 76։
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «The Wall Street Journal» /WSJ» հայտնի պարբերականին, անշուշտ, կուսումնասիրվի «հետղարաբաղյան Հայաստանի» և նրա վարչապետի դիրքորոշման համատեքստում։ Պետք չէ լինել Կասանդրա՝ կանխատեսելու համար, որ դա չի օգնի բարելավել փոխըմբռնումը Երևանի և Մոսկվայի միջև:
ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը Իսրայելին կոչ է անում վերաիմաստավորել Գազայի հատվածում խոշոր ցամաքային հարձակման իր ծրագրերը և փոխարենը ընտրել «վիրահատական» գործողություն՝ օգտագործելով օդուժը և հատուկ նշանակության ուժերը՝ ճշգրիտ հարվածներ հասցնելու ՀԱՄԱՍ-ի կարևորագույն օբյեկտներին և ենթակառուցվածքներին:
Թուրքիայի հյուսիսարևմտյան Թեքիրդաղ նահանգի «Նամըք Քեմալ» համալսարանում անցկացվել է «Գյուղատնտեսությանը սպառնացող վտանգ․ երաշտ» թեմայով համաժողով։
Ռուսաստանն առաջատարն է իր քաղաքացիների Վրաստան այցելությունների թվով. 2023 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստան է այցելել Ռուսաստանի 1,1 մլն քաղաքացի, ինչը 47,3 տոկոսով ավելի է, քան 2022 թվականի առաջին ինն ամիսներին։
Երեկ ՀՀ կառավարությունում նստած մարդիկ ներկայացրել են մի նկար, որտեղ երևում է, թե ինչպես հաղորդակցությունների ապաշրջափակումը Հայաստանը կվերածի «աշխարհի խաչմերուկի»՝ Երևանին ելք ապահովելով դեպի Սև, Կասպից և Միջերկրական ծովեր, նաև Պարսից ծոց:
Փաշինյանն իր իշխանության ավելի քան հինգ տարիներին ներքաղաքական օրակարգը գեներացրել ու սպասարկել է առավելապես հակադրությունների, տարանջատումների մեթոդաբանությամբ։
Նշվում է, որ Իսրայելի բանակի ցամաքային ներխուժումը Գազա կսկսվի առաջիկա 24-72 ժամվա ընթացքում:
Գերմանիայի կանցլերի տեղակալ և տնտեսության ու կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեքը Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Գերմանիայի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերություններն ավանդաբար ուժեղ են, իսկ առևտրի ծավալները ռեկորդային և հավելել , որ Թուրքիայում ավելի քան 100 տարի գործում են որոշ գերմանական ընկերություններ։
Իսրայելի բանակը նաև կոչ է անում Գազայի հյուսիսային հատվածի բնակիչներին շարժվել դեպի հարավ։
Իսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ անուղղակի բանակցությունների ընթացքում առաջարկել է հրադադար հաստատել բոլոր պատանդներին ազատ արձակելու և զոհվածների մարմինները վերադարձնելու դիմաց, որը մերժվել է:
Նրա խոսքով՝ գերեվարվածների դուրսբերումն անհնար է առանց Իսրայելի կողմից հրադադարի։
Դեռևս 2022թ. մարտին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին ասել էր. «Մենք թևակոխում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի, մասնավորապես, Մեղրիի տարածաշրջանում, դաշտային աշխատանքներին»: Այդ օրը Կառավարությունն այդ աշխատանքների համար գումար հատկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ այս ամենը դիտարկում են «Հայկական խաչմերուկի» շրջանակներում։ Հիմա արդեն «Հայկական խաչմերուկը» դարձել է «Խաղաղության խաչմերուկ», և […]
2020-2022 թվականներին պաշտոնյաները կամ նրանց ընտանիքի անդամները ստացել են ընդհանուր առմամբ 27,8 մլն լարիի նվեր։ «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) հասարակական կազմակերպության (ՀԿ) հետազոտության համաձայն, խոսքը գործադիր իշխանության 394 պաշտոնյաների մասին է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Հետազոտության շրջանակներում կազմակերպությունը վերլուծել է պաշտոնատար անձանց գույքային հայտարարագրերում նշված տվյալները։ Փաստաթղթում կարդում ենք, որ 18,6 մլն լարիի նվերներ […]