Բաժիններ՝

Գերմանիան լիակատար վերահսկողություն կսահմանի Wintershall-ի և Gazprom-ի գազատրանսպորտային ակտիվների նկատմամբ

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունից Գերմանիայի կառավարության առգրավված SEFE Securing Energy for Europe GmbH ընկերությունը (նախկինում՝ Gazprom Germania) կողմերի որոշմամբ կդառնա WIGA Group գազատրանսպորտային հոլդինգի սեփականատերը: Սյդ մասին հայտնում է Интерфакс-ը:

Նախկինում SEFE-ին էր պատկանում համատեղ ձեռնարկության բաժնետոմսերի 49,98%-ը, իսկ այժմ Wintershall Dea-ից կգնի մնացած 50,02 տոկոսը: Գործարքը, որի գումարը չի հրապարակվում, նախատեսվում է ավարտել 2024 թվականի ամռանը։

WIGA-ի կազմում են գազատրանսպորտային ցանցի օպերատոր GASCADE Gastransport GmbH (3710 կմ) և «Հյուսիսային հոսք» խողովակաշարի արևմտյան ճյուղի օպերատոր NEL Gastransport GmbH ընկերությունները: Այդ երկու ընկերություններում ընդհանուր առմամբ աշխատում է մոտ 500 մարդ։ SEFE-ի ղեկավարությունը հայտարարել է մինչև 2028 թվականի ավարտն այդ ակտիվը նույնպես մասնավորեցնելու իր մտադրության մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս