Թուրքիայի բնակիչները երկրի ամենամեծ խնդիրը տեսնում են տնտեսական ոլորտում

Թուրքական «Ipsos» հետազոտական ընկերությունը Թուրքիայի բնակչության շրջանում գլխավոր խնդիրը համարվող թեմաներն ուսումնասիրող զեկույց է հրապարակել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այն կազմվել է 1600 մարդու մասնակցությամբ անցկացված սոցհարցման արդյունքների հիման վրա:

Ըստ այդմ՝ 85 տոկոսի կարծիքով երկրում ամենամեծ խնդիրը տնտեսական ոլորտում է:

Յուրաքանչյուր 10-ից 7-ը նկատել է, որ երկրում գնալով էլ ավելի է աճելու գործազրկությունը:

Յուրաքանչյուր 4-ից 3-ը (75%) նշել է, որ դժգոհ է Թուրքիայի ընդհանուր վիճակից և միայն մասնակիցների 18 տոկոսն է գոհունակությամբ արտահայտվել երկրում առկա իրադրությունից:

Քիչ չեն կազմել նաև նրանք, ում կարծիքով, ինֆլյացիան (գնաճ) ևս շարունակելու է պահել աճի տեմպերը: Այս տեսակետն են ունեցել հարցվածների 74 տոկոսը:

Շուրջ 71 տոկոսն էլ ընդգծել է, որ աճ է սպասվում նաև տարադրամի դեպքում:

Հարցվածների մեծամասնությունը՝ 72 տոկոսը հայտնել է նաև, որ վերջին մեկ ամսում իրենց գնողունակությունը նվազել է:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։