Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքն այսօր ոտնահարվում է. Օլիվյե Դըկոտինյի

ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է: Այս մասին X -ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«9 ամիս տևած շրջափակումից և Ադրբեջանի կողմից դաժան ճնշումներից հետո Լեռնային Ղարաբաղից 100 հազար հայ ստիպված են եղել լքել իրենց տները։ Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված նրանց վերադարձի իրավունքն այսօր ոտնահարվում է»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը՝ հրապարակելով Մարտակերտի, Ստեփանակերտի, Դրմբոնի, Քարվաճառի և Սոթքի միջև ընկած հեռավորությունները ցույց տվող ճանապարհային նշանի լուսանկարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031