Թուրքիան մտադիր է ԱՄՆ արտահանվող պարենամթերքի ծավալը հասցնել 5 մլրդ դոլարի
Թուրքիայի «Էգեյան տարածաշրջանի չոր մրգերի և ապրանքների արտահանողների միության» նախագահ Մեհմեդ Ալի Ըշըքը խոսել է գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալների մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա հայտնել է, որ ԱՄՆ իրականացված արտահանման ծավալները Թուրքիայից պարենամթերք արտահանողների շնորհիվ վերջին 5 տարում 1 մլրդ դոլարից հասել են 2 միլիարդի:
Ապա նաև ընդգծել, որ դեպի ԱՄՆ արտահանման ծավալները մտադիր են հասցնել 5 մլրդ դոլարի, իսկ ընդհանուր գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալները՝ 7.3 մլրդ դոլարից հասցնել 10 միլիարդի:
Ըշըքն ասել է նաև, որ սննդամթերքի արտահանմամբ զբաղվող թուրք արտահանողների համար ամերիկյան շուկան վերածվել է գլխավոր թիրախի։
Նշենք, որ ԱՄՆ-ն տարեկան ներմուծում է ընդհանուր առմամբ 230 մլդ դոլարի սննդամթերք: