Բաժիններ՝

Բալթիմորի կամրջի փլուզումից հետո որոնողական աշխատանքները շարունակվում են, 2 մարդ փրկվել է

ԱՄՆ Մերիլենդի նահանգի Բալթիմոր քաղաքում բեռնանավի հարվածի հետևանքով կամրջի փլուզումից հետո մարդիկ ու մեքենաները հայտնվել են գետում։ Փրկարարները ջրից դուրս են բերել երկու հոգու, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

2,57 կմ ձգվող «Ֆրենսիս Սկոթ Քի» կամուրջը փլուզվել է գիշերը։ Բալթիմորի իշխանությունները հաղորդում են, որ գետն է ընկել առնվազն 7 մեքենա, սակայն նրանց հստակ թիվն առայժմ հնարավոր չէ ասել։

Ավելի վաղ Բալթիմորի հրշեջ ծառայությունից Reuters-ին հայտնել էին, որ գետում կարող է լինել 20 մարդ և բազմաթիվ մեքենաներ, իսկ որոնողական գործողությունը կարող է տևել մի քանի օր։

Բալթիմորի ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպն ահաբեկչության նշաններ չի պարունակում։

Կամրջի փլուզման մասին ահազանգեր են ստացվել տեղի ժամանակով 1։30-ի սահմաններում։ Կարջին հարվածել է Սինգապուրի դրոշի ներքո նավարկող «Դալի» բեռնանավը։ «Ֆրենսիս Սկոթ Քի» կամուրջը կրում է ԱՄՆ օրհներգի տեքստի հեղինակի անունը։ Կամուրջը բացվել էր 1977 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031