Նա նաև ամենաերիտասարդ լեռնագնացն է, որը բարձրացել է Հիմալայան G1 և G2 գագաթները, ամենաերիտասարդ լեռնագնացը, որը հասել է Քաշմիրի Նանգապարբաթ գագաթին և ամենաերիտասարդը, որ Էվերեստ և մոտակա Լհոցե գագաթները նվաճել է 10 ժամվա ընթացքում։
Սրանից հետո ՀՀ ցանկացած քաղաքացի, արական սեռի ներկայացուցիչ, ով երբևէ ծառայել է ՀՀ Զինված ուժերում, կապ է ունեցել բանակի հետ, դառնալու է Ադրբեջանի կողմից հետապնդման թիրախ։
Նա հաստատել է, որ հոկտեմբերի 12-ին Գերմանիայում կայանալիք բարձր մակարդակի հանդիպումը հետաձգվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պլանների փոփոխության պատճառով։
«Թուրքական ավիաուղիների» օդանավի հրամանատարը մահացել է Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ, ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Նյու Յորքում։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ավիաընկերության ներկայացուցիչ Յահյա Ուսթյունին։
Թուրքիայի Մերսին նահանգի Թաշուչու նավահանգստային քաղաքում Լիբանանից ուղևորների հոսք է․ մարդիկ փախչում են Իսրայելի ռազմուժի գրոհներից և տարածաշրջանում աճող լարվածությունից:
Մարիա Զախարովայի ամենշաբաթյա բրիֆինգը. ՈՒՂԻՂ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքել էր Ադրբեջանի նկատմամբ Միացյալ Նահանգների վարած քաղաքականությունից, ինչը կրկնել էր նաև Մոսկվա կատարած այցի ժամանակ՝ նշելով, որ ամերիկյան պատժամիջոցների քաղաքականությունը գոյության իրավունք չունի։
Օրերս ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների ՀՆԱ-ի 2 %-ի չափով ռազմական ծախսերն այլևս բավարար չեն դաշինքի նպատակներին հասնելու համար՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է գնեն հազարավոր նոր զինատեսակներ, այդ թվում՝ հինգերորդ սերնդի կործանիչներ։
Վրաստանի Սահմանադրական դատարանը մերժել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու միջնորդությունը օտարերկրյա գործակալների մասին օրենքի գործողության դադարեցման վերաբերյալ դատարանում հայցի քննարկման ընթացքում։
Ներկայում ԼԴԿ-ն խորհրդարանի ստորին պալատում ունի 465 մանդատներից 258-ը: Եվս 32-ը պատկանում է իշխող կոալիցիայի գծով նրա գործընկեր «Կոմեյտո» կուսակցությանը:
Մրցանակը շնորհվել է Ջոն Հոփֆիլդին և Ջեֆրի Հինթոնին՝ «արհեստական նեյրոնային ցանցերի օգտագործմամբ մեքենայական ուսուցման հիմքում ընկած հիմնարար հայտնագործությունների և գյուտերի համար»։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։
Իսկ Խարկովի մարզում հոկտեմբերի 8-ին ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասել է 30-ի։
Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կրկին ընդգծել է հրեական պետությանը զսպելու «հրատապ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը»՝ նշելով, որ Իսրայելի գործողություններն «աղետալի հետևանքներ» կունենան տարածաշրջանի համար։
Բաքվում է գտնվում նաեւ Մեծ Բրիտանիայի կլիմայի հարցերի նախարար Քերի Մաքկքարտին։ Այս մասին նշվել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանության հրապարակման մեջ Х ցանցում։
Հոկտեմբերի 5-ին միլիարդատերը միացել է հանրապետականնների հանրահավաքին Բաթլերում եւ ասել, որ նրա հաղթանակն անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ-ում պահպանվեն սահմանադրությունն ու դեմոկրատիան։
Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի բազմաթիվ ասպեկտներ մշակվել են, սակայն որոշ մանրամասներ դեռևս չհամաձայնեցված են: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը՝ CBS հեռուստաալիքի լրագրողների հետ զրույցում։
Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը սահմանին ավելի է սրում իրավիճակը։ Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վելիևը՝ Բաքվում գտնվող ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետի հետ հանդիպմանը։
Մինչդեռ Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ հարձակումը շարունակելու մտադրություն չունի՝ Իսրայելին նախազգուշացնելով, որ որևէ պատասխան քայլ կստանա շատ կոշտ արձագանք:
Այն պահին, երբ Օրբանը խոսում էր Եվրախորհրդարանում ներգաղթի վերաբերյալ, Նյեկիցկին վազել է ամբիոնի մոտ, որտեղ նստած էր Հունգարիայի վարչապետը, նրա վրա ինչ-որ բաների խուրձ նետել, որոնք նման էին թղթադրամների։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ վերջին երկու շաբաթում իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։
«Միլթոն»-ի մոտենալուն զուգահեռ, հոկտեմբերի 6-ին Ֆլորիդայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել նահանգի մի քանի տասնյակ շրջաններում:
Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Ալիևի մատնանշած հնագույն հողը ՀՀ սուվերեն տարածքի մի մասն է՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայքնի Ազատ գյուղը:
Ներքին Հանդը Հայաստանի Կապան համայնքի գյուղ է, որը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի զինված դիրքերով, միայն այստեղ Հայաստանի տարածքից օկուպացված է 2,700 հեկտար:
Թուրքիայի առևտրի նախարարությունը տվյալներ է հրապարակել 2024-ի հունվար-սեպտեմբերին Թուրքիայի կաշվե իրերի արտահանման ծավալների վերաբերյալ։
Թուրքական մեդիայում լայնորեն տարածվում է այն տեսակետը, որ Թուրքիայի և Իրաքի միջև քաղաքական և դիվանագիտական հարաբերություններում դրական զարգացումներ են տեղի ունենում, որն էլ իր նույնանման ազդեցությունն է ունենում երկու երկրների տնտեսական և առևտրային համագործակցության շրջանակում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։
«Նիկոլը մեկնում է Մոսկվա և Պուտինի հետ հանդիպումից գրեթե անմիջապես հետո իմանում ենք, որ «2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը»։
Նիկոլը հայտարարում էր, որ ինքը գերագույն հրամանատար է, թող որևէ մեկը չկասկածի, երկու պատերազմներում տեսանք՝ նա ինչի է ունակ, եթե նրա օրոք մի պատերազմ էլ լինի՝ հավատացեք, Հայաստանի վերջն է լինելու։ Իսկ Ադրբեջանը հիմա ամեն ինչ անում է պատերազմ սկսելու համար»,- շեշտեց նա և հավելեց՝ չի բացառում, որ COP-29-ից հետո Ադրբեջանը գնա ռազմական գործողության, հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանի ռազմական նորանշանակ ղեկավարությունը ծանոթանա դիրքերին ու տեղեկատվությանը։