
Նոր հրդեհ Կալիֆոռնիայում. 50 000 մարդու տարհանման հրահանգ է տրվել

Կալիֆոռնիայում նոր անտառային հրդեհ է մոլեգնում, որի պատճառով Լոս Անջելեսի շրջանի Քեսթեյք բնակավայրի ավելի քան 50 000 բնակչի տարհանման հրահանգ է տրվել։ Այս մասին հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով իշխանություններին։
Նոր՝ «Հյուզ» հրդեհն արդեն այրել է ավելի քան 4000 հեկտար տարածք Լոս Անջելեսի և Վենտուրայի շրջաններում։ Այն մեկուսացվել է 14%-ով։
Քամիների պատճառով Լոս Անջելեսում շաբաթներ շարունակ մոլեգնող հրդեհները կարող են ավելի բորբոքվել։
Լոս Անջելեսում հրդեհների պատճառով առնվազն 28 մարդ է զոհվել, ավերվել է 15 000-ից ավելի կառույց։ «Պալիսադես» և «Իթոն» հրդեհները դեռ շարունակվում են։