
Եթե Պուտինի հետ Ուկրաինայի հարցում գործարքի չգնանք, ապա ստիպված կլինեմ բարձր հարկեր և պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն, ամենայն հավանականությամբ, պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվի Ուկրաինայի հարցով բանակցություններից։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Թրամփի հայտարարությանը։
«Ես չեմ ուզում վնասել ռուս ժողովրդին։ Ուզում եմ մեծ լավություն անել Ռուսաստանին, որի տնտեսությունը փլուզվում է։ Պուտինը պետք է դադարեցնի այս անհեթեթ պատերազմը։ Եթե մենք գործարքի չգնանք, այլ ելք չեմ ունենա, քան բարձր հարկեր, մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել այն ամենի վրա, ինչ ՌԴ-ն վաճառում է ԱՄՆ-ին և այլ երկրներին»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ ասել է, որ դիտարկում են Ուկրաինային զենք վաճառելու հնարավորությունը՝ ընդգծելով՝ իր կարծիքով Եվրամիությունը պետք է ավելի շատ օգնություն ցուցաբերի Ուկրաինային։
«Մենք խոսում ենք Վլադիմիր Զելենսկու հետ և շատ շուտով կխոսենք նախագահ Պուտինի հետ»,- ասել է Թրամփը։
Նշենք, որ երդմնակալությունից մի քանի ժամ անց Դոնալդ Թրամփն ասել էր, որ Վլադիմիր Պուտինը կործանում է Ռուսաստանը, որ Ռուսաստանը