Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերջերս հայտարարել էր, որ ԵՄ-ին երկրի անդամակցության հարցն օրակարգից հանվելու է մինչև 2028-ը:
Նրա խոսքով` առողջապահության ոլորտն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում փոխհարաբերությունների ընդհանուր համալիրում։ Դրա միավորման հիմք են ընդհանուր դպրոցը, ընդհանուր մասնագիտական մտածելակերպը և ընդհանուր խնդիրները։
Մենք վերադառնում ենք Հոբսի աշխարհ, երբ ուժեղը ուտում է թույլին. Ալեքսանդր Իսկանդարյան
«Հայաստանն իր դաշնակցային հարաբերություններն ում հետ ասես՝ չի փչացրել՝ կլինի Իրան, Ռուսաստան, և ակնկալել, որ Արևմուտքից կլինեն ինչ-ինչ աջակցություններ, խիստ կասկածում եմ (Արևելք, Արևմուտք սահմաններում թշնամիներն են, Հյուսիսից՝ Վրաստանն է, որը թույլ չի տա զենքի տարանցում Հայաստան․․․)»:
Ադրբեջանն այսօրվա դրությամբ օկուպացված Արցախում բնակեցրել է 2,417 ընտանիք՝ (9,306 մարդ). տվյալները խորհրդարանում ներկայացրել է երկրի վարչապետ Ալի Ասադովը:
«Սարի աղջիկ» ստեղծագործության երաժշտական նոտագրման ամենահին օրինակը պատկանում է Կոմիտասին։
Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովն ազատվել է նախարարների կաբինետի նախագահի և Ղրղզստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։
Բլինքենը և Լեմին դեկտեմբերի 15-ին նաև հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Սիրիայում ստեղծված իրավիճակը։
Ադրբեջանի Միլլի մեջլիսում (խորհրդարանում) հաստատվել է 2025 թվականի պետական բյուջեն։
Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ տարածաշրջանի երկրների համար, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր մասնակիցների ազգային շահերի փոխհամաձայնեցված հիմքով, այլ ոչ թե մեկի աներկբա առաջնորդությամբ։
Երևանի ժամանակով ժամը 3:40-ի դրությամբ՝ ըստ Binance հարթակի տվյալների, բիթքոինը թանկացել է 4,61 տոկոսով՝ հասնելով 106,44 դոլարի։
Ֆրանսիական անդրծովյան Մայոտ արշիպելագում հզոր ցիկլոնի հետևանքով հարյուրավոր, հնարավոր է նաև՝ հազարավոր մարդիկ մահացած լինեն։
Ֆիդանը նաև ասել է, որ չի հանդիպել Սիրիայի նախկին նախագահի հետ՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման հարցը քննարկելու համար, թեև նման փորձեր բազմիցս արվել են երրորդ երկրների միջնորդությամբ։
Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Մոտ հեռանկարում ներկայումս վարվող այս արտաքին ու անվտանգային քաղաքականությունը հանգեցնելու է ավելի խորը ճգնաժամի։
Պարտադիր զինվորական ծառայությունը կվերացվի, և մենք կունենանք պրոֆեսիոնալ բանակ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախօրեին երեկոյան խոսել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Իսրայելի վճռականության մասին՝ «շարունակելու գործել Իրանի և նրա զինված համախոհների դեմ, երբ նրանք փորձեն վնասել հրեական պետությանը»,-ըստ Times of Israel-ի՝ տեսաուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետը:
Թուրքիան ԱՄՆ-ին տեղեկացրել է Սիրիայում Քրդական աշխատավորական կուսակցությանը (PKK) ոչնչացնելու իր մտադրության մասին և հույս ունի, որ Վաշինգտոնում «կվերանայեն դիրքորոշումը», հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, գրում է Star պարբերականը։
Կերչի նեղուցում ծանծաղուտի մեջ խրված լցանավի անձնակազմի անդամները տարհանվել են, նրանցից մեկը մահացել է։ Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Բժիշկները կիրակի Սան Պաուլոյի հիվանդանոցից դուրս են գրել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային՝ անցած շաբաթ երկու շտապ վիրահատություններից հետո՝ գլխի արյունահոսությունը բուժելու և կանխելու համար:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանիհյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
Եվրամիությունը չի չեղարկի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, քանի դեռ երկրի նոր իշխանությունները չեն ապահովել փոքրամասնությունների և կանանց իրավունքների պաշտպանությունը կրոնական ծայրահեղականությունը մերժող մեկ կառավարության շրջանակում, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասը:
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլի գործով դատախազները հայտարարել են, որ նախագահը չի ենթարկվել կիրակի դատարան ներկայանալու հրավերին: Նրանք հավելել են, որ շուտով ևս մեկ ծանուցագիր կուղարկեն, հաղորդում է Yonhap-ը:
«Եթե նման իրավիճակ ստեղծվեց, ապա Հայաստանը կդառնա թիվ մեկ թիրախը, որի հետ կնվազեցնեն հարաբերությունների մակարդակը, որովհետև ՌԴ-ն բազմիցս կիրառել է տնտեսական զենքը քաղաքական նպատակներով՝ ինչպես Վրաստանի, Մոլդովայի նկատմամբ, անգամ ՀՀ նկատմամբ որոշ փոքր դրվագներով»։
Սիրիայում Բաշար ալ Ասադի տապալումից հետո սկսվել է արտասահմանում նրա ընտանիքի և հարազատների ունեցվածքի «որս»։ Այս մասին The Wall Street Journal-ին հայտնել է Սպիտակ տան նախկին պաշտոնյա Էնդրյու Թաբլերը, որը զբաղվում է Սիրիայի նախկին նախագահի ընտանիքի և բարեկամների արտասահմանյան ունեցվածքի բացհայտմամբ:
Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը ֆրանսիական Կորսիկա կղզի կատարած այցի ժամանակ իր քարոզում հայտարարել է, որ ուկրաինացի և ռուս ժողովուրդները «ազգականներ են», հայտնում է Vatican News-ը։
Ֆրանսիան երեքշաբթի դիվանագետների թիմ կուղարկի Սիրիա՝ գնահատելու համար քաղաքական և անվտանգության իրավիճակը, հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից։
Վրաստանում կրկին բողոքի ակցիաներ են. ցուցարարները եկել են նախագահական նստավայրի՝ Օրբելիանի պալատի մոտ, որտեղ նրանց է միացել Սալոմե Զուրաբիշվիլին: Այնուհետև նրանք երթով շարժվել են դեպի պետության ղեկավարի՝ վարչապետի գրասենյակ, հաղորդում է ekhokavkaza.com-ը։
Իսրայելի կառավարությունը կիրակի հավանություն է տվել Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրերի ընդլայնման ծրագրին:
Դանիան չափահաս սիրիացի փախստականներին առաջարկում է 27,000 եվրո՝ հայրենիք կամավոր վերադառնալու համար, բացի այդ, առաջարկվում է հավելյալ 6,700 եվրո յուրաքանչյուր երեխայի համար:Այս մասին Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է Դանիայի ինտեգրման նախարար Կաարե Դուբվադ Բեկը։