Բաքվի վաչախմբի քարոզչամիջոցները հակահայկական էժանագին ապատեղեկատվություն են տարածում, թե իբր իրանահայերը և ՀԱԵ Իրանի կառույցները լրտեսական տեղեկատվություն են փոխանցում Իսրայելին. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրում է․

«Բաքվի բարբարոսսկան վաչախմբի քարոզչամիջոցները հակահայկական բնույթի էժանագին ապատեղեկատվություն են տարածում այն մասին, թե իրանահայերը և ՀԱԵ Իրանի կառույցները, իբր, լրտեսական տեղեկատվություն են փոխանցում Իսրայելին։

Պարզ է, որ այս ստահոդ գրվածքները լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ Իրանի բոլոր պատերազմներում անձնազոհաբար իրենց ծննդավայրի համար մարտնչած իրանահայության՝ Իրանի պետության և ժողովրդի կողմից դրական ընկալման վրա։

Նպատակը մեկն է՝ պանթյուրքական ակտիվիստների միջոցով տեղափոխել ապատեղեկատվությունը պարսկալեզու սոցցանցային տիրույթ՝ հուսալով, որ այն կազդի իրանցիների հասարակական տրամադրությունների վրա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30