Փաստորեն, փոքրիկ Արցախն այն պատն էր, որ պահում էր ոչ միայն Հայաստանը, այլ նաև աշխարհի այս հատվածը ողբերգություններից․ Նարեկ Գալստյան

Քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Նարեկ Գալստյանը ֆեյսբուքայն իր էջում գրչում է․

«Այս նկարներն արել եմ Իրանի Քեմրան քաղաքում՝ Ղասեմ Սոլեյմանիի ծննդավայրում: Սպիտակ տապանաքարը հենց նրանն է: Հիշեցնեմ, որ ժամանակակից Իրանի ամենախարիզմատիկ զինվորականը զոհվեց 2020-ի սկզբին Իրաքում: Նրա սպանությունից մի քանի ամիս հետո աշխարհի հիմնական խաղացողների համաձայնությամբ, իսկ շատերի դեպքում՝ օգնությամբ, սկսվեց Արցախի օկուպացիայի սկիզբը, որն իր ողբերգական ավարտին հասավ արդեն 2023-ին: Գնալով արդեն համոզվում եմ, որ այս երկու ծրագրերը՝ Սոլեյմանիի սպանությունը և Արցախի անկումն ունեին կապ, թեկուզ և ոչ ուղղակի:

Սա տարածաշրջանում գլոբալ ավերների սկիզբն էր: Փաստորեն, փոքրիկ Արցախն այն պատն էր, որ պահում էր ոչ միայն Հայաստանը, այլ նաև աշխարհի այս հատվածը ողբերգություններից: Պատն ընկավ, դրանից հետո սկսվեց այն, ինչի մի մասին ականատեսն ենք լինում այսօր:

Ցավոք, Իրանը չհասկացավ, որ Արաքսից այն կողմ գտնվող փոքրիկ Արցախը նաև իր անվտանգությունն էր պահում: Ողջունեց օկուպացիան: Հիմա ինքն է կանգնած կատաստրոֆայի առաջ:

Հուսանք՝ կհաղթահարի: Որովհետև դրա հակառակը մեզ համար կարող է կործանարար լինել:

Հ.Գ. Արցախի կորստի հիմնական մեղավորը, հանցակիցը մեր երկրի կոլաբորացիոնիստ, մարիոնետ ռեժիմն է»:

Տեսանյութեր

Լրահոս