Իրանական կողմից հիշեցումներ կան Ադրբեջանին, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Թեև Ադրբեջանի իշխանությունը պաշտոնական մակարդակում փորձում է ցույց տալ, թե մտահոգված է Իրանի շուրջ ստեղված իրադրությամբ, սակայն քարոզչական մակարդակում նկատելի է այն սարկազմն ու հակաքարոզչությունը, որն Իրանի դեմ է կիրառվում:

Ի դեպ, իրանական կողմից էլ հիշեցումներ կան, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում, որով ուղիղ ակնարկ է արվում իսրայելական գործողություններում Ադրբեջանի մասնակցությանը:

Իսրայելի ռազմաքաղաքական իշխանության արկածախնդրությունն ու միլիտարիստական ձգտումները ծանր հարված են հասցնում ոչ միայն տարածաշրջանին, այլ հարվածների երկու կողմերում գտնվող ժողովուրդներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30