
ԱՄԷ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստում են ստացել երկրի բոլոր բնակիչները

Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել է երկրի բնակչության 100 տոկոսը: Այդ մասին հունիսի 2-ին հաղորդել է Էմիրությունների նորությունների գործակալությունը՝ WAM-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:
«Հասել ենք COVID-19-ի դեմ պատվաստման ազգային արշավի ցանկալի նպատակին, հայտարարվում է երկրում բնակչության 100 տոկոսի պատվաստումը եւ նպատակային խմբերի իմունացումն ավարտելու մասին»,-ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
Այնտեղ նշել են, որ ԱՄԷ-ի առողջապահության եւ հանրային զարգացման նախարարությունն աշխատել է հասարակության բոլոր անդամներին COVID-19-ի դեմ պատվաստանյութեր տրամադրելու վրա՝ ձգտելով հասնել ձեռքբերովի իմունիտետի, որն ստացվում է պատվաստման արդյունքով, ինչն իր հերթին նպաստում է դեպքերի թվի նվազմանը եւ կորոնավիրուսի դեմ պայքարին:
Այս տարվա սկզբից ի վեր կորոնավիրուսով հիվանդացողների թիվն ԱՄԷ-ում եւ Պարսից ծոցի ողջ տարածաշրջանում նկատելիորեն նվազել է:
Սակայն մայիսի վերջին Աֆրիկայից Էմիրություններ նոր վիրուս է բրվել՝ կապկի ծաղիկը: Ութ օրվա ընթացքում այս ծաղկով հիվանդացածների թիվը երկրում հասել է ութի, թեեւ ախտահարվածներին 21 օրով անհապաղ կարանտինի են ենթարկում բուժհաստատություններում, այժմ տնային մեկուսացման մեջ է գտնվում նրանց հետ սերտ շփում ունեցած անձինք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: