Նշվել է հիպերտոնիայի գլխավոր պատճառը
Երբ մտածում եք զարկերակային ճնշման մասին, ձեր երիկամներն այնքան էլ չեք մտաբերում։ Դա նշանակում է, որ աղի չափից ավելի շատ օգտագործումը կարող է դժվարացնել երիկամների կողմից հեղուկի դուրսբերումը, որն այնուհետեւ կուտակվում է օրգանիզմում եւ բարձրացնում արյան ճնշումը։
«Ժամանակի ընթացքում աղի չափից ավելի շատ օգտագործումը կարող է հանգեցնել արյան բարձր ճնշման (հիպերտոնիայի), ինչը արյունատար անոթները դարձնում է կարծր եւ նեղացնում է դրանք»,- ասել է սրտաբան Օլեգ Վարֆոլոմեեւը МедикФорум-ի հարցազրույցում։
Աղի չափից ավելի շատ օգտագործումը արյան բարձր ճնշման հիմնական պատճառն է։
Աղի օգտագործումը կրճատելը արյան ճնշումն իջեցնելու ամենապարզ միջոցներից մեկն է, եւ դա սկսվում է շատ արագ, անգամ մի քանի շաբաթվա ընթացքում»,- նշել է մասնագետը։
Աղը մարմնին ստիպում է պահել ջուրը, եւ եթե դուք չափից ավելի շատ աղ եք ուտում, ավելորդ ջուրը ձեր արյան մեջ նշանակում է լրացուցիչ ճնշում արյունատար անոթների պատերի վրա, որի հետեւանքով արյան ճնշումը բարձրանում է։
«Եթե դուք արյան բարձր ճնշում ունեք, չափից ավելի շատ աղը այն ավելի կբարձրացնի, եւ դա կարող է նշանակել, որ ցանկացած դեղ արյան ճնշման դեմ, որ դուք ընդունում եք, այնպես չի գործի, ինչպես պետք է»,- բացատրել է սրտաբանը։
Մեծահասակները պետք է օգտագործեն օրական 6 գրամ աղ, ինչը մոտ մեկ թեյի գդալ է։
Բացի աղի քանակը կրճատելուց, դուք պետք է կրճատեք ալկոհոլի օգտագործումը, նիհարեք, եթե ավելորդ քաշ ունեք, կրճատեք կոֆեինի օգտագործումը, իսկ եթե ծխող եք, պետք է թողնեք ծխելը։
«Ալկոհոլի մշտական եւ շատ օգտագործումը նույնպես կարող է ժամանակի ընթացքում բարձրացնել արյան ճնշումը»։