ՀԷՑ-ը տուգանվեց 5 միլիոն դրամով
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ապրիլի16-ին նիստին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը (ՀԷՑ) նորմատիվ մի քանի իրավական ակտերի խախտման և ֆինանսական կարգապահության համար տուգանել է 5 մլնդրամի չափով։ Թեպետ ՀԷՑ-ի էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն Վլադիմիր Սազոնովը նշել է, որ դա ավելի կծանրացնի ընկերության ֆինանսական վիճակը, այդուհանդերձ, ՀԾԿՀ-ն որոշել է կիրառել ֆինանսական տույժը։
Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը, ուսումնասիրելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հատուկ հաշիվներում դրամական միջոցների շարժի վերաբերյալ տեղեկատվության 2013 թ. օգոստոս-նոյեմբեր ամիսների արդյունքներով լրացված ցուցանիշները, արձանագրել էր, որ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չեն մուտքագրվել հատուկ հաշիվներում։ Ընկերության հատուկ հաշիվներում առկա է եղել միջոցների անբավարարություն, արդյունքում ընկերությունն էլեկտրաէներգետիկական համակարգի արտադրող կայաններին և ծառայություններ մատուցող ընկերություններին առաքված էլեկտրաէներգիայի և մատուցված ծառայությունների դիմաց վճարումները կատարել է պարբերական ուշացումներով։
Ի դեպ, ըստ Սազոնովի, նախորդ երկու տարիների ընթացքում ընկերության վնասը կազմել է 25 մլրդ դրամ, որն առաջացել իրացման գնի և ինքնարժեքի տարբերության արդյունքում։ Բացի այդ, ընկերությունը կուտակել է մեծ ծավալի վարկային պարտավորություններ ունի կուտակած։
Սակայն հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշել է, որ ՀԷՑ-ը տուգանվում է ոչ թե վճարումները ուշացնելու, այլ ֆինանսական կարգապահության համար։