«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր`դեկտեմբերի 3-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407.5 դրամ։ Ամերիկյան արժույթի գինն աճել է 0.24%-ով։
«Չնայած ԱՊՀ երկրներում ծագած ապրանքների մեծամասնության համար պետք է կիրառվեին զրոյական ներմուծման մաքսատուրքեր, որոշ երկրներ, այդուհանդերձ, կիրառում էին մաքսատուրքերին հավասարեցված գանձումներ: Այժմ դա բացառված է»,- ասում է էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը։
Այս մասին այսօր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ ՀՀ կառավարության կողմից 2012-2014 թթ. ներդրվելու են էլեկտրոնային կառավարման 7 նոր համակարգեր։
Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հանձնարարել է Ֆինանսների և Տնտեսական զարգացման նախարարություններին՝ մինչև դեկտեմբերի 10-ը մշակել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որոնց համաձայն՝ վիճակախաղեր կազմակերպելու իրավունք կունենա միայն պետությունը
Լոնդոնի կարգավիճակը՝ Եվրոպայի ֆինանսական կենտրոն, սկսել է նյարդայնացնել եվրոյի գոտու ներկայացուցիչներին։
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5202C130 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Moody’s վարկանիշային գործակալությունը մեկ աստիճանով նվազեցրել է Եվրոպական կայունացման մեխանիզմի (European Stability Mechanism, ESM) վարկանիշը՝ Aaa-ից հասցնելով Aa1-ի։ Այս մասին հաղորդ ում է Ֆրանս-Պրես գործակալությունը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին, ով Երևանում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին:
Ռուսաստանում աշխատող միգրանտներն այսուհետ պարտավոր են հաստատել ռուսերեն լեզվի իմացությունը։ Համապատասխան օրենքը ուժի մեջ է մտնում այսօրվանից։
2012թ. հունվար-հոկտեմբերին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 8 300 միլիոն տոննա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից բարձր է 5.6%-ով։ Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Տիգրան Բադոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նոյեմբերի 26-30-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 14,610,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 405.61 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
2012թ. հունվար-սեպտեմբերին հանրապետություն է ժամանել 603 074 զբոսաշրջիկ։ 2011թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 9.4%-ով: Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 608 175 մարդ, կամ 2011թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ ցուցանիշն աճել է 11.4%-ով:
Արտյոմ Մովսեսյանի կինը` Ալբինա Մովսեսյանը, նշված տարում ունեցել է 42 մլն 748 հազար 690 դրամի եկամուտ, որը գոյացել է ստացած երկու տարբեր նվիրատվություններից:
2012թ. հունվար-հոկտեմբերին մարդասիրական օգնության կարգով, ՀՀ են ներմուծվել 4 237.1 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 21 071.8 մլն. դրամ կամ 52.9 մլն. դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարդասիրական օգնության ծավալներն աճել են 3.8-ով։
Հայաստանի ՀՆԱ-ն 2012թ. երրորդ եռամսյակում կազմել է 1.262 տրիլիոն դրամ։ Դա 9.3%-ով գերազանցում է նախորդ տարվա երրորդ եռամսյակի ՀՆԱ-ի ցուցանիշը։
Այն, որ սուպերմարկետներում առևտուր անելն ավելի հաճելի և հեշտ է, նորություն չէ։ Սակայն նորություն չէ նաև այն, որ սնկի պես աճող սուպերմարկետները պարզապես սնանկության են հասցնում մանր կրպակատերերին և գյուղմթերքների մանրածախ վաճառքով զբաղվողներին։ Կարճ ասած, խոցելի խավին։
Մինչ Հայաստանի ֆինանսական և տնտեսական բլոկի պատասխանատուները խոսում են դոլարիզացիայի մակարդակի նվազման մասին, Հայաստանի առևտրային բանկերը մեծացնում են տարադրամով տրվող վարկերի տեսակարար կշիռը իրենց պորտֆելներում։
Նոյեմբերի 27-29-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հրավիրվել էր՝ մասնակցելու Դուբայում Համաշխարհային մրցունակության գագաթաժողովին և Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնության տարեկան համաժողովին:
ՀՀ կենտրոնական բանկը դադարեցրել է «Արմավիա» Ավիաընկերություն ՍՊԸ-ի վարկանշումը` ընկերության նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 31-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406.53 դրամ։ Ամերիկյան արժույթի գինը երեկվա համեմատ աճել է 0.4%-ով։
Մինչ Հայաստանի պաշտոնյաները շարունակում են խոսել Doing Business զեկույցում արձանագրված առաջընթացից և մասնակցել տարբեր համաժողովների, ներդրումների վիճակը գնալով վատանում է։ Այդ մասին վկայում է Ազգային վիճակագրության ծառայության վերջին զեկույցը։
Հայաստանի կառավարությունը խիզախ քայլ կատարեց` ներդնելով կուտակային կենսաթոշակային համակարգ: Այդ մասին ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն` տիկին Քերեն Հիլլիարդը:
Սպառողական գների ինդեքսն այս տարվա նոյեմբերին՝ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, 103.6 է։ Այս մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2012թ. հունվար-նոյեմբերին» զեկույցում։
Անցած շաբաթ մեր տնտեսական կյանքում «գազավատ» էր: Ոչ այն է` արաբաիսլամական իմաստով, ոչ այն է` ժարգոնային արտահայտության: Կամ էլ` երկուսը միասին վերցրած:
«Կենսաթոշակային բարեփոխումները չեն կատարվում միայն մեկ կամ երկու տարվա համար, ապագա սերունդների համար են կատարվում»:
Մինչ աշխարհի գիտնականները գլուխ են կոտրում` ինչպես երկարացնել մարդու կյանքի միջին տևողությունը, Հայաստանի իշխանություններն արդեն ոչ միայն գտել են այդ լուծումը, այլև` առաջարկում են այն կիրառելու կոնկրետ եղանակներ։ Այդ կարևոր գործի նրբությունները երեկ հասարակությանը ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով «Կենսաթոշակային բարեփոխումներ. հեռանկարներ և իրականություն» թեմայով երկօրյա միջազգային երկրորդ գիտաժողովում։
Բյուջեի նախագծի վերաբերյալ ստացվել է 406 առաջարկություն, որից 67-ն ընդունվել է, 207-ը կարող է օգտագործվել առաջիկա տարիների ընթացքում, իսկ 137-ն ընդունելի չի համարվել։
Հայկական բեռնատարները կրկին կանգնած են Վրաստանի սահմանին: Այս մասին, news.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի բեռնափոխադրումների ասոցիացիայի նախագահ Մակար Առաքելյանը:
Վրաստանի նոր իշխանություննները հայտարարել են, թե փոխել են իրենց որոշումը Ռուսաստանի հետ երկաթուղային կապը վերականգնելու առումով: Այս մասին, «newsgeorgia.ru» կայքի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի վերամիավորման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին: