Բաժիններ՝

Բանկերը գնել են 87.4, վաճառել՝ 104.4 միլիոն դոլար

Օգոստոսի 11-15-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,427,968 դոլար 410.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 104,497,185 ԱՄՆ դոլար 411.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 8,990,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 408.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,400,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 410.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,297,383 EUR 547.50 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 12,796,016 EUR 552.05 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում և միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 995,689,531 ՌԴ ռուբլի 11.29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 117,660,751 ՌԴ ռուբլի 11.45 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում և միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս