Գլխավորը չհանձնվելն է. KFC-ի բաղադրատոմսի հեղինակին «այո» ասացին 1009-րդ փորձից

1955 թվականին, երբ Հարլանդ Սանդերսը թոշակի անցավ, նա կարող էր հույսը դնել միայն իր 105 դոլար թոշակի, հին ավտոմեքենայի և հավ եփելու հատուկ բաղադրատոմսի վրա։

Նա չէր կարծում, որ կկարողանա ապրել ամսական 105 դոլարով։ Այդ իսկ պատճառով նստեց իր հին մեքենայի ղեկին և սկսեց ռեստորանների տերերին առաջարկել իր բաղադրատոմսը։ Նա հույս ուներ վաճառված յուրաքանչյուր ճտի արժեքից ստանալ 5%, եթե իր բաղադրատոմսը գնեին։ Առաջին ռեստորանատերը մերժեց Սանդերսին, ինչպեսև երկրորդը, երրորդը… հազարերորդը։ Այո, առանց չափազանցության, Սանդերսի առաջին 1008 դիմումները անպատասխան մնացին։ Սակայն նա չէր հանձնվում, շարունակում էր զանգահարել և այցելել նրանց՝ հաճախ գիշերելով անգամ մեքենայի մեջ։ Նա հավատում էր, որ իր բաղադրատոմսը հաջողություն կունենա։

1009-րդ փորձը վերջապես հաջողվեց, ռեստորաններից մեկը նրան պատասխանեց այո։

Երկու տարի անց Սանդերսը համագործակցում էր արդեն 5 ռեստորանների հետ։ 1963 թվականին արդեն 600 ռեստորաններ վաճառում էին հավ՝ Սանդերսի բաղադրատմոսով։ Իսկ բաղադրատոմսը սկսեց ասոցացվել Kentucky Fried Chicken (KFC) ցանցի հետ, որը գործում է նաև Հայաստանում։ Եվ չնայած Սանդերսը դարձել էր մուլտիմիլիոնատեր, նա մինչև կյանքի վերջը՝ 1990թ., շարունակում էր զբաղվել KFC բրենդի առաջխաղացմամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031