Բաժիններ՝

Կուբիկ-Ռուբիկը բոլոր ժամանակների ամենավաճառվող ապրանքն է. 20 ուշագրավ փաստ բիզնեսի աշխարհից

1) Amazon ընկերությունն այսօր վաճառում է վայրկյանում 158 ապրանք:

2) Volkswagen-ը հանդիսում է Bentley, Bugatti, Lamborghini, Audi, Ducati և Porsche մակնիշների սեփականատերը:

3) 1997թ. Yahoo-ն մերժեց Google ընկերությունը ընդամենը 1 միլիոն դոլարով գնելու առաջարկը։ Այսօր Google-ն արժե 250 միլիարդ դոլար:

4) Փոփ երգերի մոտավորապես 92%-ը սեքսի մասին է:

5) Face, book, wall, poke և like բառերը Facebook ընկերության կողմից գրանցված են որպես ապրանքային նշաններ:

6) Երկիր մոլորակի յուրաքանչյուր բնակչի բաժին է ընկնում Lego ընկերության արտադրած 50 փոքր դետալ:

7) «Gangnam Style»-ը առաջին տեսանյութն է, որը երբևէ կարողացել է Youtube-ում 1 միլիարդից ավելի դիտում հավաքել:

8) Բրիտանացի վարսավիրներն օգտագործում են ցլի սերմնահեղուկը՝ որպես մազերի կոնդիցիոներ:

9) McDonald’s-ը 2010 թվականին 155 հոգու ազատել է աշխատանքից՝ անօթևաններին ուտելիք բաժանելու համար:

10) Սթիվ Ջոբսը հանդիսանում է «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի գլխավոր պրոդյուսերը:

11) Ֆեյսուքում առկա են մահացած մարդկանց ավելի քան 25 միլիոն անձնական էջեր:

12) Ֆինլանդիայում մեքենայի թույլատրված արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքի չափը կախված է վարորդի եկամտից։ Եղել է դեպք, որ մի տղամարդ տուգանվել է 200 հազար դոլարով:

13) Այս տարի ԱՄՆ-ում օնլայն պոռնոգրաֆիայի դիտման ամենացածր մակարդակը գրանցվել է Երախտագիտության օոնի օրը:

14) Louis Vuitton-ի ապրանքը հնարավոր չէ զեղչով գնել։ Չվաճառված ապրանքը վառվում է ընկերության կողմից:

15) Fender հայտնի կիթառների հեղինակ Լեո Ֆենդերը կիթառ նվագել չգիտի:

16) Միջին վիճակագրական աշխատողը երկուշաբթի օրերին արդյունավետ է 3.5 ժամ:

17) Սև ուրբաթ օրը կորսված գումարներով հնարավոր կլիներ 2 տարի կերակրել աշխարհի բոլոր քաղցած երեխաներին:

18) Բիլ Գեյթսը 1 վայրկյանում վաստակում է 250 դոլար:

19) Ջոն Ռոքֆելլերը 4-5 անգամ ավելի հարուստ է եղել, քան այսօրվա աշխարհի ամենահարուստ մարդը:

20) Կուբիկ-Ռուբիկը բոլոր ժամանակների ամենավաճառվող ապրանքն է։ Երկրորդ տեղում iPhone-ն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս