Աշխարհում սննդամթերքի ոլորտը վերահսկում է ընդամենը տասը խոշորագույն ընկերություն

Աշխարհում գյուղատնտեսության եւ սննդամթերի արտադրության ոլորտներում, 2013թ. տվյալներով, ներգրավված է ավելի քան մեկ միլիարդ մարդ, այսինքն, ողջ աշխարհում զբաղվածների թվի գրեթե 1/3-ը: Չնայած զբաղվածության նման բարձր մակարդակին, այս ոլորտը վերահսկում են մի քանի խոշորագույն ընկերություններ:

Աղքատության դեմ պայքարի «Oxfam International» կազմակերպությունն անցած տարի ուսումնասիրել է այս ոլորտի ապրանքանիշերի շուկան եւ առանձնացրել ամենաազդեցիկ ընկերությունները, գում է Wall Street journal-ը: Հենց այդ ընկերություններն են ոլորտում քաղաքականություն թելադրողները:

Այսպիսով, գյուղատնտեսության եւ սննդամթերքի արտադրության ոլոտում աշխարհի առաջատարներն են.

Nestle S.A.
Անցյալ տարվա տվյալներով` շրջանառությունը կազմում է 103,5 մլրդ դոլար, շահույթը` 11,2 մլրդ դոլար, ընկերությունում ներգրավված է շուրջ 333 000 աշխատակից ողջ աշխարհից:

Unilever Group
Շրջանառությունը` 68,5 մլրդ դոլար, շահույթը` 6,7 մլրդ, աշխատակիցների թվաքանակը` 174 381:

PepsiCo Inc.
Շրջանառությունը` 66,4 մլրդ դոլար, շահույթը` 6,7 մլրդ, աշխատակիցների թվաքանակը` 274 000:

The Coca-Cola Company
Շրջանառությունը` 46,9 մլրդ դոլար, շահույթը` 8,6 մլրդ, աշխատակիցների թվաքանակը` 130 600:

Mondelez International, Inc
Շրջանառությունը` 35,3 մլրդ դոլար, շահույթը` 3,9 մլրդ, աշխատակիցների թվաքանակը` 107 000:

Mars, Incorporated
Շրջանառությունը` 33 մլրդ դոլար, աշխատակիցների թվաքանակը` 60 000

Groupe Danone S.A.
Շրջանառությունը` 29,3 մլրդ դոլար, շահույթը`2 մլրդ, աշխատակիցների թվաքանակը` 104 642 :
Associated British Foods
Շրջանառությունը` 21,1 մլրդ դոլար, շահույթը`837 մլն, աշխատակիցների թվաքանակը` 112 652:

General Mills, Inc.
Շրջանառությունը` 17,9 մլրդ դոլար, շահույթը` 1,8 մլրդ, աշխատակիցների թվաքանակը` 43 000:

Kellogg Company
Շրջանառությունը` 14,8 մլրդ դոլար, շահույթը` 1,8 մլրդ, աշխատակիցների թվաքանակը` 30 277:

Տեսանյութեր

Լրահոս